Ստամբուլում հանդիպել են Աքարն ու Շոյգուն
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Աքարն ու Շոյգուն քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ։
Թուրք նախարարը վերահաստատել է Ուկրաինայում հրադադարը հնարավորինս արագ ապահովելու անհրաժեշտությունը։