Ալիևն ինձ տեղեկացրել է Հայաստանի հետ գործընթացների դրական ուղղության մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի մասին․ հայտնում է «Անադոլուն»։
«Պարոն Պուտինը, ինձ հետ զրույցում ասաց, որ ողջույններ է բերել Ալիևից, որին նախկինում պատմել էր ինձ հետ մոտալուտ հանդիպման մասին»,-ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Թուրքիայի նախագահի խոսքով՝ ինքը վերջերս զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ։ «Իլհամ Ալիևը զեկուցել է գործընթացների դրական ուղղության մասին։