Պատճառներն արեւմտյան սահմանափակումներն են. Պեսկով
Ռուսական գազի մատակարարումների հետ կապված բոլոր տեխնոլոգիական բարդությունները բխում են արեւմտյան սահմանափակումներից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ցանկացած տեխնոլոգիական բարդություններ, որոնք կապված են դրա հետ, բխում են այն սահմանափակումներից, որոնք ներդրել են հենց եվրոպական պետությունները։ Հենց այս սահմանափակումները թույլ չեն տալիս վերանորոգել սարքավորումները, այդ թվում՝ տուրբինները, որոնք աշխատում են սեղմման կայաններում։ Եվ հենց այդ սահմանափակումներն են հանգեցնում նրան, որ որոշ ստորաբաժանումներ ներկայումս չեն կարող ստանալ անհրաժեշտ ծառայությունը»,- ասել է Պեսկովը՝ հստակեցնելով, որ այս սահմանափակումներն են եվրոպացիների խնդիրների պատճառը, մինչդեռ «Գազպրոմը» պատրաստ է ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները։