Ինչու մտքափոխվեց Նիկոլ Փաշինյանը. պատկերացնո՞ւմ եք, թե ոնց են իրար ծախելու

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հիմար վիճակի մեջ դրեց ու փչացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող խմբակցության անդամներին՝ ուսապարկերին։ Հատկապես փչացավ «եղջերուն»՝ Ալեն Սիմոնյանը, ով խորոզլամիշ էր եղել, թե բա՝ անպայման մանդատներից զրկելու ենք ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը, օգտվելով այն բանից, որ փողոցային պայքարը իշխանափոխության չհասավ, որոշել էր պատժել (իր կարծիքով) խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին՝ նախաձեռնելով աննախադեպ գործընթաց՝ զրկել նրանց մանդատներից։ Նրա խորհրդարանական մանկլավիկները, բնականաբար, պատրաստվում էին դակոցիին, բայց ամեն ինչ հետ պտտեցվեց։

Նիկոլական որոշումը հետ պտտեցնելու «հիմնավորումներն» արդեն Ալեն Սիմանյանը չէր կարող ներկայացնել, քանզի նրա գլխին «կոտոշներ» աճեցին հետ պտտեցման արդյունքում։ Այդ առաքելությունը դրվել էր «ջայլամի»՝ Ռուբեն Ռուբինյանի վրա, ով լիզում էր իր թիմակիցների օրեր շարունակ «թքած» մտքերը։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ Նիկոլը հետ քայլ արեց։ Այն հիմնավորումը, թե, իբր, իշխանությունը որոշել է հարգել ընդդիմադիր էլեկտորատի քվեն ու դա է պատճառը, որ մանդատներից չեն զրկում, ծիծաղելի է։ Նիկոլը հարգանք չունի սեփական էլեկտորատի հանդեպ ու դրան միշտ փորձում է հիմարի տեղ դնել, էլ ուր մնաց, թե ընդդիմադիր էլեկտորատին հարգեր։ Նահանջի պատճառը կամ պատճառներն այլ տեղ է պետք փնտրել։

Կա երկու հիմնական վարկած՝

1․Նիկոլենց դրսի տերերը դեմ են եղել այդ քայլին, քանզի զուտ ձևականորեն կարող էր նախադեպ ստեղծվել ԵԽ տարածքում, ինչը ձեռնտու չէ արևմտյան շրջանակներին, քանզի այլ երկրներում էլ այն ստիպված պետք է լինեին կիրառել, իսկ դա այս փուլում պետք չէ ԵՄ–ին։

Նիկոլին սկզբում «օկ» էին ասել, հետո հետ պտտեցրել, ինչի արդյունքում էլ Նիկոլը հետ կանգնեց իր որոշումից։

2․Նիկոլենք սկզբում որոշել էին բոլորին զրկել մանդատից ու միայն պահել իրենց երկու հաճախորդների մանդատները։ Հետո որոշեցին միայն մի մասին զրկել մանդատից՝ մտածելով, որ դրանով կարող են պառակտում մտցնել ընդդիմադիր հատվածում։ Երբ իրենց համար պարզ դարձավ, որ այդ պառակտումը չի լինելու և ընդամենը կարող են մեկ–երկու հաճախորդի փուչիկ պայթեցնել, հետ քաշվեցին։

Թե իրականում որ վարկածի հետ գործ ունենք, դժվար է ասել։ Չի բացառվում, որ երկուսի խառնուրդն է եղել։ Մեկ բան ակնհայտ է՝ Նիկոլը հաստատ ընդդիմադիր էլեկտորատի խաթր չէ նահանջել իր որոշումից։ Ակնհայտ է նաև, որ ընդդիմությունը սովորական աշխատանքային ռեժիմով չի գնալու խորհրդարան։ Քաղաքական գործընթացները լինելու են խորհրդարանից դուրս։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Մանդատներից զրկել–չզրկելու թեմայով խոսող Ռուբինյան Ռուբենն ակնհայտորեն նյարդայնացած էր, երբ լրագրողներին ճեպազրույց էր տալիս այդ թեմայով։

Փորձելով թաքցնել իր մանթրաժ վիճակը՝ նա որոշեց «գողական» գնալ։ Այս խլյուպիկը, այս ինժեներ–բալան, ակնհայտորեն չմոյական պատանեկություն ապրած այս տղան հոխորտում էր, թե բա մանդատից չենք զրկում ընդդիմությանը, որպեսզի գան, նայեն մեր աչքերին ու չկարողանան ասել իրենց ուզածները։

Ռուբինյանը մի թիմի անդամ է, որի լիդերն ամբողջ կյանքում վախեցած է ման եկել ու միայն ամբոխի, հետագայում էլ՝ ուժայինների հետևում թաքնված է դուխավորվել։

Ռուբինյանը մի թիմի անդամ է, որի լիդերը հայտնի իրադարձությունների ժամանակ բունկերում էր թաքնվել վախից։

Ռուբինյանն ու իր ընկերներն այժմ պախկվել են ուժայինների հետևում և ուզում են լավ տղա խաղալ, այսպես ասած, գողական գնալ։

Ո՞վ էր Ռուբինյանը 2018–ից առաջ։ Ովքե՞ր էին մյուս ուսապարկերը 2018–ից առաջ։ Ո՛չ մտքով, ո՛չ ճանաչվածությամբ, ո՛չ իրենց մարդկային ու այլ որակներով աչքի չընկած մարդիկ։ Դպրոցական տարիներին հիմնականում ծեծ կերած, «քուրիկական» ոճով ապրող տղաներ էին նրանցից շատերը։ Քաղաքական առումով եթե եղել են, ապա եղել են որպես հաճախորդներ (այդ թվում՝ դրսի ուժերի հաճախորդներ)։

Հիմա ձեռքներն իշխանություն է ընկել, թաքնվել են ոստիկանության, ԿԳԲ–ի, դատախազության հետևը, պետական մեքենան ապօրինաբար օգտագործում են ու «գողական» են գնում՝ հոխորտալով։ Սրանց բոլորի «դուխն» առանց իշխանության կերևա։

Պատկերացնո՞ւմ եք, թե ոնց են իրենց պահելու, ո՞նց են իրար ծախելու, թե բա՝ ես մեղավոր չեմ, ինձ ստիպել են, ես կարող եմ ձեզ ծառայել․․․

7or.am

դիտվել է 836 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am