Արցախը` գազի տարանցման վճարի դիմաց

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Հունիսի վերջին որոշ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներ սկսեցին լուրեր տարածել, թե Ադրբեջանը պատրաստվում է հուլիսի 1-ից բացել Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցված ճանապարհը՝ այդպիսով իր վերահսկողության տակ վերցնելով ոչ միայն ճանապարհը, այլ նաեւ Հայաստանից Արցախ գնացող մյուս ենթակառուցվածքները եւ հայաթափելով Լաչինը, Աղավնոն ու Սուսը: Նորակառույց ճանապարհը դեռեւս չբացվեց, որովհետեւ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ ճանապարհի կարգավիճակի հարցում համաձայնության գալ Ռուսաստանի հետ:


Հայաստանը կարծես հաշիվ չէ, քանի որ նախորդած իրադարձությունները ցույց են տվել, որ Հայաստանի իշխանությունը պարտվածի ճարահատությամբ կամ գուցե այլ շարժառիթներով միշտ պատրաստ է կատարել Ադրբեջանի ցանկացած պահանջ: Հայաստանի իշխանությունը փաստացի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլեւս չի պատրաստվում Արցախի եւ արցախահայության իրավունքների հարցում հակադրվել Ադրբեջանին: Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը հաշիվ չէ, քանի որ Հայաստանի իշխանությունը դա դիտարկում է հումանիտար խնդիր. ֆինանսական օգնություն կարելի է հատկացնել հումանիտար աղետի եզրին գտնվող այլ երկրի քաղաքացիներին:

Ադրբեջանն այդ ճանապարհը չի կառուցել, որ դրանով Արցախի հայությունը կապ հաստատի Հայաստանի հետ եւ հակառակը: Դրա համար Ադրբեջանը բազմամիլիոնանոց ներդրումներ չէր անի եւ չէր կառուցի Լաչինի միջանցքով անցնող ճանապարհին իր որակով մի քանի անգամ գերազանցող մայրուղի: Եթե Ադրբեջանը նպատակ ունենար հայերին այլընտրանք առաջարկել, մի անանցանելի գրունտային ճանապարհն էլ բավարար կլիներ: Այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհը բռնազավթելով: Ադրբեջանն այդ ճանապարհը կառուցել է նախեւառաջ իր համար, որ դրանով կապ հաստատի Նախիջեւանի հետ: Հայերն էլ Լաչինի միջանցքը հանձնելուց հետո հնարավորություն կունենան այդ ճանապարհով արագ գաղթել Հայաստան: Ճանապարհը կապահովի գաղթի հնարավորինս մեծ արագություն եւ հարմարավետություն:
Ադրբեջանի մտահղացումը պարզ է. եթե այդ ճանապարհով իրենք պետք է կապվեն Նախիջեւանի հետ, Հայաստանը դրա վրա մաքսատուն եւ սահմանապահ անցակետ պետք է տեղադրի: Եթե Հայաստանն անցակետ է տեղադրում՝ հսկելով Ադրբեջանի քաղաքացիների եւ բեռների տեղաշարժն իր տարածքում, բնական է, որ հակառակ կողմում էլ պետք է ադրբեջանական անցակետ լինի, որը կհսկի հայերի տեղաշարժը: Ադրբեջանի ուզածն Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա անցակետ ունենալն է, ինչը չհաջողվեց անել Լաչինի միջանցքի դեպքում: Անցակետ տեղադրելը կապահովի Արցախի արագ ու երաշխավորված հայաթափումը եւ Արցախի հարցի վերջնական կարգավորումը` Ադրբեջանի սցենարով:

Ռուսական իշխանությունները, կոնկրետ դեպքում՝ խաղաղապահ զորքերի հրամանատարությունը, հասկանում է Ադրբեջանի իշխանության մտահղացումը: Արցախ-Հայաստան ճանապարհի վրա ադրբեջանական հսկիչ անցակետի տեղադրումը նշանակում է, որ ռուսներն այլեւս այդ տարածքում անելիք չունեն. իրադրությունն անցնելու է ադրբեջանցիների ձեռքը, իրենք են որոշելու՝ ում թողնեն մտնել Արցախ, ում՝ արգելեն դուրս գալ: Ստացվելու էր, որ ռուսներն անիմաստ կանգնելու էին ճանապարհի մի կողմում եւ հետեւելու էին ադրբեջանական կողմի գործողություններին՝ այնպես, ինչպես ժամանակին անում էին Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնված Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա, երբ այն շահագործվում էր հայերի, բայց հսկվում էր ադրբեջանցիների կողմից:

Ռուսաստանը հսկայական ծախսեր չի արել ու 3 հազարանոց զորք ու զինտեխնիկա տեղակայել Արցախում, որ Ալիեւը մի ճանապարհ կառուցի ու ռուսներին դուրս մղի այդ տարածքից: Ռուսաստանը համարում է, որ արցախյան վերջին պատերազմի արդյունքում իրեն հաջողվել է ռազմական ներկայություն ապահովել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, որը մենք Արցախ ենք անվանում: Դրա համար ռուսները չեն կարող թույլ տալ, որ Լաչինի միջանցքը հանձնվի, ու շահագործման հանձնվի նոր ճանապարհը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ համաձայնության չեն եկել Ադրբեջանի հետ:

Ալիեւը հասկանում է, որ ռուսների հետ խոսելը եւ նրանց հետ համաձայնության գալը շատ ծանր կնստի իր վրա, որ Ռուսաստանը չափազանց մեծ գին կպահանջի Արցախը զիջելու դիմաց. առնվազն Ադրբեջանի ինքնիշխանությունը: Դրա համար Ալիեւը գերադասում է Արցախի հարցը լուծել Հայաստանի միջոցով, Հայաստանը ոչ թե պահանջողի, այլ պահանջը կատարողի դերում է: Դրա համար է Ալիեւն իր արտգործնախարար Բայրամովին ուղարկել Թբիլիսի, որ նա Հայաստանին փոխանցի Ադրբեջանի պահանջները՝ դրանք հնարավորինս արագ իրագործվելու ակնկալիքով:

Արեւմուտքն ու Ադրբեջանը շտապում են. նոր գազային համաձայնագիրը ստորագրելու եւ իրագործելու համար տարածաշրջանում կայուն խաղաղություն է պետք, ու պետք է օր առաջ այնտեղից դուրս հանել ռուսական բանակը: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է ապահովել այդ խնդրի լուծումը: Դրա արդյունքում մենք, իհարկե, վերջնականապես կկորցնենք Արցախը, բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը կարող է գազի տարանցումից միջնորդավճար ստանալ: Բավական լուրջ տարանցման վճար: Բա հայրենիքը վաճառելն ուրիշ էլ ինչպե՞ս է լինում:

 

դիտվել է 514 անգամ
Լրահոս
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am