Հայաստանի խորհրդարանն ավելի բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ, քան Եվրախորհրդարանը. Ալիև
Հայաստանի խորհրդարանի համեմատ՝ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ. հուլիսի 19-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:։
«Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելը ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա արդեն երեք եռակողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այնպես որ՝ դա շատ դրական համատեքստ է: Բայց, սա հաշվի առնելով, մենք չենք կարող հասկանալ Եվրախորհրդարանի գործողությունները։ Փաստորեն, Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը»,- ասել է նախագահը։