Վիեննա, Բիրմինգհեմ, Ռուանդա․ բյուջեի հաշվի ուղևորություններից վերադարձած իշխանական պատգամավորները մի ամիս արձակուրդ կգնան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի իշխանական ֆրակցիան՝ իր նիկոլական պատգամավորներով, այս տարի լիուլի օգտվեց բյուջեի ընձեռած հնարավորություններից։ Նրանք, ովքեր ժամանակին կերազեին անգամ Աղվերանում պիկնիկի մասին, այսօր «ՀՀ հպարտ քաղաքացիների» վճարած հարկերի հաշվին ճամփորդում են էկզոտիկ երկրներում եւ լուրջ դեմքով փողկապավոր հանդիպումներ ունենում տարատեսակ պաշտոնյաների հետ, որոնց անգամ հեռուստացույցով չէին կարող մոտիկից տեսնել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունների բաժնում կարդում ենք, որ Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ ԱԺ նախագահի), 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ, տրամադրվել է 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր։ Իսկ իրեն՝ ԱԺ նախագահին, ինքը՝ Ալեն Սիմոնյանը, տրամադրել է ավելի կարճ արձակուրդ՝ 2022 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը ներառյալ։

Այդ ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուսերին։ Մինչ այդ, սակայն, Ալեն Սիմոնյանը հասցրել է որոշ ՔՊ-ական պատգամավորների, այդ թվում՝ նույն Ռուբեն Ռուբինյանին, գործուղել էկզոտիկ ու եվրոպական երկրներ՝ աշխատանքային բնույթի արձակուրդի։ Օրինակ՝ 2022 թվականի հուլիսի 1-2-ը նույն Ռուբինյանին գործուղել է Վիեննա՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպելու։

Գրեթե նույն օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 3-ն էլ, Վիեննա էր գործուղվել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ով դրանից ընդամենը երկու օր անց՝ 2022 թվականի հուլիսի 5-10-ը մեկնել էր Կիգալիա՝ Ռուանդայի Հանրապետություն, որ մասնակցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին։ Եղոյանի հետ Կիգալիա էին մեկնել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանն ու Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։

Այդ ընթացքում մեկ շաբաթով՝ 2022 թվականի հուլիսի 1-7-ը, ՔՊ-ական զբոսաշրջիկների մեկ այլ խումբ էլ մեկնել էր Բիրմինգհեմ (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն), որ մասնակցեր Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 29-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Նրանց թվում էին ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ DJ Էդոն, եւ պատվիրակության անդամ հանդիսացող այլ ՔՊ-ական պատգամավորներ՝ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը եւ Սարգիս Խանդանյանը։

Այս ուղեւորություններից վերջերս վերադարձած անձինք հիմա էլ, փաստորեն, մի ամբողջ ամիս արձակուրդ են գնում, ասենք` մի հատ էլ Հուրգադայում, Դուբայում կամ գոնե Քոբուլեթիում հանգստանալու համար: Պատգամավորի աշխատավարձն ու պարգեւավճարները լիովին թույլատրում են դա, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիրների փողերը կտրել են եւ տվել ՔՊ-ականներին` որպես պարգեւավճար»։

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am