Կրակել են լրագրող Թեհմինե Ենոքյանի բնակարանի ուղղությամբ

Կրակել են լրագրող Թեհմինե Ենոքյանի բնակարանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է հենց ինքը՝ Թեհմինե Ենոքյանը։

«29.06.2022թ.-ին ժամը 00.30-ի սահմաններում մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին ինձ անհայտ զենքից կրակոց է արձակվել, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանի ապակին և կրակված պարկուճը մտել է մեր բնակարանի հյուրասենյակ: Այդ դեպքի կապակցությամբ ես զանգահարել եմ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարով, մեր բնակարան են այցելել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ովքեր կատարել են համապատասխան գործողություններ և իրենց հետ տարել են հայտնաբերված պարկուճը: Սակայն իմ և իմ ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունները սրանով չեն ավարտվում իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, գործուն միջոցներ չձեռնարկելու հետևանքով։

12.07.2022թ. ժամը 00.50-ի սահմաններում կրկնվեց արդեն երկրորդ կրակոցը մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով դարձյալ կոտրվեց պատուհանի ապակին, և կրակված պարկուճը մտավ մեր հյուրասենյակ՝ վնասելով նաև առաստաղը և պատը. դրանից հետո կրկին անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն:

Դրան նախորդել էր այլ իրադարձություն ևս. 2022 թվականի մարտի 8-ի լույս 9-ի գիշերը հրկիզել էին մեր տան մուտքի դուռը:

Ոստիկանները այս բոլոր գործողությունները որակում են որպես գույքի վնասում, այլ ոչ թե կյանքի դեմ ուղղված հանցագործություն:

Սակայն իրականում հանցագործությունները ես դիտարկում եմ մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իմ և ընտանիքիս դեմ և կատարվել են միևնույն վայրում: Առավել ևս երկու՝ իրար հաջորդող կրակոցները ես չեմ կարող դիտարկել որպես պատահականություն:

Հատկանշական է, որ երկու դեպքերում էլ կրակոցների պահին, ես և մայրս գտնվել ենք մեր բնակարանում, և որևէ երաշխիք չի եղել, որ այդ կրակոցները չէին դառնալու մեր մահվան պատճառ, որից մենք փաստորեն խուսափել ենք միայն երջանիկ պատահականությամբ:

Այսինքն, ստացվում է, որ իմ և մորս նկատմամբ արդեն պարբերական բնույթ կրող կոնկրետ մահափորձեր են կատարվում, քանի որ նման պայմաններում այլ ողջամիտ կարծիք ունենալ չեմ կարող:

Պատկան մարմինը պարտավոր է հարուցել քրեական գործ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով, այլ ոչ թե ընդամենը գույքի:

Կատարված դեպքի առիթով դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով:

Հրապարակված տեքստից զատ այլ մեկնաբանություններ, հարցազրույցներ լրատվամիջոցների համար առայժմ չունեմ, խնդրում եմ չզանգահարել»,- գրել է Թեհմինե Ենոքյանը։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով» Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան Պեդրո Զարուկյանն ու Ավինյանը «կծեցին» միմյանց (video) ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Ձեզ ասում եմ՝ ու՞ր են էդ փողերն, ասում եք՝ խաբար չե՛նք․․․ ո՞նց կլինի տենց․ ընդդիմադիրը՝ պաշտոնյային (video) Նարեկ Սամսոնյանը հանցագործություն չի գործել, իշխանության որոշմամբ է բանտում հայտնվել․ Աբրահամյան «էդ ձեր ծրագիրը խայտառակություն է»․ Մեսրոպ Մանուկյանը ծաղրեց Ավինյանին ու իշխանականներին (video) Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին. «Հրապարակ» Սրա՛նք փաստեր են․․․ իշխանություններն անցել են վախի մթնոլորտ տարածելուն․ Էլինար Վարդանյան (video) Ի՞նչ տեղի կունենա, եթե Նիկոլը վերընտրվի (video) Արտակարգ․ տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը Արմավիրի մարզում «Kia»-ի վարորդը հանկարծամահ է եղել․ 2 թոռնիկներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը կորցնում է ժողովրդականություն հայրենիքում և աջակցություն փնտրում արտասահմանում. ANCA Հայկ Սարգսյանի գլխին մի այլ կարգի սև ամպեր են կուտակվելու. Փաշինյանին սկսել է հունից հանել նրա խոսելը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am