Մինչ Հայաստանի իշխանությունները Էրդողանի հետ սիրախաղի մեջ են

Մինչ Հայաստանի իշխանությունները Էրդողանի հետ սիրախաղի մեջ են, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական կաթսան եռում է․..

Երկու իրադարձություն, որոնք հատկապես մեծ ուշադրության են արժանի, և կարող են էական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանում ուժերի նոր բալանսի ձևավորման գործընթացի վրա։

- ԱՄՆ Նախագահ Բայդենը պատրաստվում է այցելել Սաուդյան Արաբիա՝ Աշխարհում առկա էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու, ՌԴ դեմ պատժամիջոցների արդյունավետությունը բարձրացնելու և տարածաշրջանում հակառուսական կոալիցիա ձևավորելու ակնկալիքով։

- Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը պատրաստվում է մեկնել Իրան՝ ոչ պակաս կարևոր օրակարգով՝ Սիրիայից մինչև Ուկրաինա, այդ թվում Էրդողանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում։ Իսկ մինչ այդ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը հայտարարում է Իրանից հարյուրավոր ժամանակակից ԱԹՍ ներ ձեռք բերելու ռուս-իրանական գործարքի մասին։ Հայտնի է դառնում, որ Սամարղանդում տեղի ունենալիք գագաթնաժողովում Իրանը վերջապես դառնալու է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։

Ուկրաինայի շուրջ ՌԴ-ԱՄՆ աննախադեպ լարվածության համատեքստում ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը ձգտում են ամրապնդել սեփական դիրքերը այնպիսի կարևորագույն տարածաշրջանում, ինչպիսին Մեծ Մերձավոր Արևելքն է։ Տարածաշրջանի հիմնական դերակատարները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրանը, ինչպես նաև Իսրայելը փորձում են հմտորեն մանևրել երկու բևեռների միջև՝ Աշխարհում ստեղծված իրավիճակից հնարավորինս առանց կորուստների դուրս գալու, ինչու չէ, նաև իրավիճակից օգտվելու ակնկալիքով։

Ընդ որում, կարծես այս փուլում դա ստացվում է վերոհիշյալ բոլոր երկրների մոտ․

- Թուրքիան օգտվելով սկանդինավյան Երկրների՝ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակից, ստիպեց Արևմուտքին իր հետ հաշվի նստել և մեծ հաշվով հող նախապատրաստեց Սիրիայում նոր օպերացիայի անխոչընդոտ իրականացման համար, միաժամանակ փորձելով հնարավորինս խուսափել ՌԴ հետ ակնհայտ հակամարտությունից, շրջանցելով Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ու վերջինիս մեկուսացնելու քաղաքականությունը։

- Իրանը կոշտացրեց իր դիրքորոշումը միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ հետ բանակցություններում, էականորեն օգտվեց նավթի գների կտրուկ բարձրացումից և որոշակի հաջողությամբ փորձում է օգտվել ՌԴ դեմ կիրառած արևմտյան պատժամիջոցներից։

- Նավթի համաշխարհային շուկայում ստեղծված ճգնաժամը և գների էական աճը զգալիորեն մեծացրեցին Սաուդյան Արաբիայի աշխարհաքաղաքական կշիռը։ Վերջինս մի կողմից դեմ չէ ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու հեռանկարից, մյուս կողմից բաց է պահում Արևմուտքի հետ բանակցությունների դաշտը՝ ձգտելով խուսանավել ԱՄՆ և ՌԴ միջև պարզ ընտրություն կատարելու երկընտրանքից։

- Հաշվի առնելով էներգետիկ շուկայում առկա ճգնաժամի արդյունքում Մերձավոր Արևելքի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության վորոշակի վերականգնումը, Իսրայելը, որպես տարածաշրջանում ԱՄՆ հիմնական դաշնակից, փորձում է նորովի դիրքավորվել ստեղծված պայմաններում՝ կրկին իրավիճակից առավելագույնս օգտվելու ակնկալիքով։ Այս համատեքստում ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հնարավոր գործարքը Իսրայելը դիտարկում է Իրանին զսպելու և վերջինիս հետ միջուկային բանակցությունները տորպեդահարելու տեսանկյունից։

Այս ողջ ընթացքում Չինաստանը, առանց ընդգծված հնչեղության, խորացնում է առևտրա-տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները տարածաշրջանի բոլոր վերոհիշյալ երկրների հետ՝ դառնալով իրական այլընտրանք ՌԴ և ԱՄՆ միջև ընտրությունից խուսափող և իրավիճակը բացառապես սեփական շահերին ծառայեցնել ձգտող երկրների համար։ Որոշակի ակտիվություն է դրսևորում նաև Հնդկաստանը, և թերևս Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ՌԴ մրցակցությունից իրականում շահում են հենց Պեկինն ու Նյու Դելին, որոնք առանցքային դերակատարում են ունենալու Մերձավոր Արևելքում անվտանգային և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետոթյան ձևավորման հարցում։

Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am