Կրեմլը հաստատել է
Պաշտոնական Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարելիք այցի մասին տեղեկությունը, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Տեղեկության համաձայն՝ Պուտինը բանակցություններ կունենա ոչ միայն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, այլեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: