Ալեն Սիմոնյանի համար շատ հաճելի է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 156-րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»։
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գործընթաց է սկսել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։
«Շատ հաճելի գործընթաց է սկսվել»,- կարճ ասաց նա: