Որն է Մխիթարյանի մարզաշապիկի համարը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:
«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: