Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով, Փաշինյանի եղբայրն էլ դարձել է տնօրեն

Azatutyun.am կայքը գրում է.

«Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50 հազար դրամի դիմաց են վաճառել Մարց գետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել վարչապետ Փաշինյանի եղբայրը։

Կասկածահարույց գործարքը կնքվել է Դարբինյան եղբայրների ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի միջև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։ Պետական ռեգիստրի տվյալներով` վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։

«Ազատության» գրավոր հարցումից հետո պետական ռեգիստրը տրամադրել է մեկուկես էջանոց առուվաճառքի պայմանագիրը, որում նշված է. «Վաճառողներն իրենց պատկանող 100 տոկոս բաժնեմասերը վաճառում են գնորդին սեփականության իրավունքով։ Բաժնեմասերի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ սահմանվում է 50 հազար դրամ»:

Ընդ որում` նույն ռեգիստրում տեղադրված կանոնադրության համաձայն ՀԷԿ-ը տնօրինող «Արգիշտի-2» ընկերության 50 հազար դրամով վաճառված բաժնեմասի արժեքը մոտ 250 միլիոն դրամ է։ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվությամբ այս ՀԷԿ-ը միայն 2019-20 թվականներին մոտ կես միլիոն դոլարի արտադրանք է թողարկել։ Ինչո՞ւ են Դարբինյանները այս եկամտաբեր հիդրոկայանը վաճառել, այն էլ՝ մոտ հարյուր դոլարով։ Արդյոք վաճառքի պահին ընկերությունը վարկեր կամ պարտքեր է ունեցել. նախկին քաղաքապետն ու եղբայրը հրաժարվում են մեկնաբանել։

Պետռեգիստրի տվյալներով նոր սեփականատերը՝ երիտասարդ Յուրի Քոքոբելյանը տարբեր բիզնեսներում կա՛մ սեփականատեր է, կա՛մ տնօրեն։ Նրան հնարավոր չեղավ գտնել Երևանի իր հաշվառման հասցեում։ Իր գործունեության հետ կապված տեղեկություններ, նույնպես, որևէ տեղ չկան։

Առավել հայտնի է նրա հորեղբայրը՝ «Ազատ» դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, նա մեր զանգերին ընդհանրապես չպատասխանեց: Հնարավոր չեղավ պարզել՝ ինչպես են կարողացել համոզել Դարբինյան եղբայրներին 100 դոլարով վաճառել ընկերությունը, որ նրանց տասը տարի եկամուտ էր բերել:

ՀԷԿ-ի պետ ներկայացած Աշխարհիկը օրեր առաջ «Ազատությանն» ասել էր, որ գործունեության 10 տարիներին հիդրոկայանը երբեք երկարատև կանգ չի առել. - «Եթե ջուրը շատ պակաս ա լինում, էդ ժամանակ ենք անջատում, կարող ա մի օր լինի, կարող ա 5 ժամ լինի»:

Խուսափելով խոսել վաճառքի մանրամասներից՝ Դարբինյանները միաժամանակ հերքում են, թե եկամտաբեր բիզնեսից հրաժարվել են իրենց նկատմամբ քրեական գործերը կարճելու դիմաց։

Հստակ է, որ այս գործարքից ընդամենը մի քանի ամիս անց դատարանն ապացուցված էր համարել նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանի մեղքը Վանաձորի ենթակայության տարածքներն ապօրինի օտարելու և համայնքին 60 միլիոն դրամի վնաս հասցնելու մեջ, միաժամանակ որոշել էր կարճել գործը՝ հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

«Նման բաներ չկան, սաղ անլուրջ խոսակցություններ են», - ընդգծել է Սամվել Դարբինյանը:

Ընդ որում՝ Դարբինյաններին պատկանող այս հիդրոկայանը դեռ 2019 թվականից ներգրավված էր աղմկահարույց մի քրեական գործում։ Դատախազությունը փաստեր էր բերում, որ նույն Սամվել Դարբինյանի պաշտոնավարման տարիներին՝ 2010 թվականին, Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարվել է. Դարբինյանը կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ Իրավապահները կասկածներ ունեն, թե էժան գնով ձեռքբերված կայանի խողովակներն ու թանկարժեք սարքավորումներն օգտագործվել են Դարբինյանների ՀԷԿ-ը կառուցելիս։

Դեռ անցած տարի Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեկ շաբաթ էր տվել ենթականերին՝ այս գործի մասին իրեն զեկուցելու համար. - «Մենք նշանակել ենք ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: Փաստվել է, որ մոտ ապագայում կստանանք, և ստանալու արդյունքում կքննարկենք անձին մեղադրանք առաջադրելու հարցը: Այս քրեական գործի նյութերը իմ մոտ խնդիր է դրվել զեկուցման, այս շաբաթ կզեկուցվի, և մենք կստանանք նաև փորձաքննության եզրակացությունը»։

Մանրամասնրը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1216 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am