Ինչու սպանվեց ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցը, որը դեմ էր Չինաստանի վերելքին. Կլանային պայքա՞ր, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն

Անցյալ շաբաթ զարհուրելի լուր ստացվեց Ճապոնիայից. մահափորձի արդյունքում սպանվեց երկրի նախկին վարչապետ Շինզո Աբեն։ Ճապոնիայի նախկին վարչապետը վիրավորվել է Նարա քաղաքում՝ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս: Նա ուղղաթիռով հիվանդանոց էր տեղափոխվել «կենդանության նշաններ չունենալով»։

Աբեն քարոզարշավ էր իրականացնում խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրությունների շրջանակներում, որոնք կայանալու էին հուլիսի 10-ին: Կանխատեսվում էր, որ նրա կուսակցությունը վստահորեն հաղթանակ կտանի:

Աբեն զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի սեպտեմբերը: Նա այդ պաշտոնում ամենաերկար մնացած վարչապետն էր:

Դա հրազենային բռնության հազվագյուտ օրինակ էր Ճապոնիայում, որն ունի զենքի մասին կոշտ օրենքներ և նմանօրինակ հանցագործությունների ցածր մակարդակ: Եվ հանկարծ՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նարա քաղաքում նրա ուղղությամբ մի տղամարդ կրակում է՝ ինքնաշեն ատրճանակով։

Ոստիկանությունը հայտնեց, որ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Ըստ հեռուստաընկերության հայտնած տվյալների, կասկածյալ Տեցույա Յամագամին ոստիկանությունում ասել է, թե դժգոհ է Աբեից և ցանկանում էր սպանել նրան։
Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, երկու կրակոց է արձակել քաղաքական գործչի թիկունքից՝ մոտ 10 մետր հեռավորությունից։ Երկրորդ կրակոցից հետո Աբեն ընկել էր։

Պարզվեց, Աբեին կրակած տղամարդը նախկինում ծառայել է երկրի ինքնապաշտպանության ծովային ուժերում: 41-ամյա Տեցույա Յամագամին նաև ասել է, որ ինքը հակակրանք էր տածում Աբեի նկատմամբ՝ Յամագամին նաև խոստովանել է, որ այցելել է այլ վայրեր, որտեղ Աբեն նախընտրական ելույթներ է ունեցել Խորհրդականների պալատի կիրակի օրը կայանալիք ընտրություններից առաջ:

Ոստիկանության տվյալներով՝ Յամագամին հերքում է հանցագործությունը, քանի որ դեմ է եղել Աբեի քաղաքական համոզմունքներին։ Ուրբաթ օրը ոստիկանությունը խուզարկել է նրա տունը և հայտնաբերել իրեր, որոնք, ենթադրաբար, պայթուցիկներ և ինքնաշեն զենքեր են, ասել են նրանք:

Յամագամին 2020թ. աշնանից աշխատել է Կանսայի շրջանում գտնվող ձեռնարկություններից մեկում, բայց այս տարվա մայիսին ազատվել է աշխատանքից, ըստ կադրային գործակալության պաշտոնյայի: Նա նախկինում մոտ երեք տարի՝ մինչև 2005թ. օգոստոսը, ծառայել է ինքնապաշտպանության Ծովային ուժերում:

Ի դեպ, Ճապոնիայում զենք ձեռքբերելը չափազանց դժվար է. այն պահանջում քրեական անցյալի մանրամասն ստուգումներ, պարտադիր դասընթացներ, հոգեբանական վիճակի գնահատում և լայնածավալ նախնական ստուգումներ, ներառյալ հարևանների հետ հարցազրույցներ: Հետևաբար, հրազենային հանցագործությունն այստեղ փաստացի գոյություն չունի։ Ճապոնիայում ամեն տարի միջին հաշվով 10-ից քիչ հրազենային մահացության դեպքեր են գրանցվում։ Քաղաքական հայտնի դեմքերը, երկրի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչները մյուսների պես ազատ զբոսնում են փողոցում, զրուցում փողոցում անցորդների ու խանութներում` աշխատող անձանց հետ, սեղմում ձեռք: Նույնիսկ ընտրարշավների ժամանակ քաղաքական գործիչները շրջում են առանց թիկնապահների: Այդ պատճառով էլ Աբեին սպանողը կարողացել է այդքան մոտենալ նախկին վարչապետին ու արձակել զենքի մեջ տեղադրված երկու փամփուշտները: Իսկ զենքը եղել է ինքնաշեն, պատրաստված երկու խողովակներից:
Այնպես որ, ազատ շրջելու ավանդույթն ու վստահությունը մեծապես կփոփոխվի նաև Ճապոնիայում, որտեղ օրինակ 2017թ. գրանցվել է հրազենային մահացության միայն երեք դեպք:

Վարչապետ Ֆումիո Կիշիդան ամենախիստ տոնով դատապարտել է հանցագործությունը՝ հատկապես նշելով, որ այն կատարվել է խորհրդարանի վերին պալատի կիրակի օրը ծրագրված ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ինչը, վարչապետի խոսքով, աններելի հարձակում է Ճապոնիայի ժողովրդավարության հիմքերի վրա։

Աբեի սպանությունը Ճապոնիայում խոշորագույն քաղաքական միջադեպ է համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Չինական Global Times թերթի կողմից հարցված վերլուծաբանները վստահություն են հայտնել, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունը երկրի պատմության մեջ «խոշորագույն քաղաքական միջադեպն» է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից:
Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սյան Հաոյուն GT-ին տված հարցազրույցում ասել է, որ ճապոնացի քաղաքական գործչի սպանությունը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ, քանի որ մի քանի օրից երկրում խորհրդարանի վերին պալատի ընտրություններ էին նշանակված:

Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի ճապոնական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Լու Յոդունը ասում է, որ Աբեի վրա հարձակումը «անկասկած» ճապոնական ծայրահեղ աջ ճապոնացիների բացասական արձագանքը կառաջացնի:

Մի՞թե ճապոնական ռազմածովային ուժերի նախկին ծառայակիցը ինքնուրույն է գործել, չի ունեցել պատվիրատու և իսկապես՝ «դժգոհ է եղել» քաղաքական գործչից և «ցանկանում էր սպանել նրան»: Եթե սրանք պարզապես մտքեր են՝ թաքցնելու սպանության իրական պատվիրատուներին, ապա պարզ է, որ Շինզո Աբեի մակարդակի գործչի սպանությունը կարող է պատվիրված լինել` լիովին ներքաղաքական-կլանային դրդապատճառներից ելնելով:

Աբեն մտնում է Ճապոնիայի անցյալ պատմության էջեր, որտեղ նա մնալու է որպես ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից, ով, Չինաստանի վերելքին դիմակայելու համար, աջակցեց արևելյան Ասիայում Արևմուտքի ներկայությանն ու ամրապնդմանը:

Պահպանողական առաջնորդը վարչապետի պաշտոնից իր հրաժարականն էր ներկայացրել 2020թ. օգոստոսին՝ երկրի բարձրագույն դիրքը ինը տարի զբաղեցնելուց հետո: Սակայն նա մնաց գործուն քաղաքական դեմք, հատկապես որպես կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հնչեղ ձայն:

Վերլուծաբաններն ասում են, որ Աբեն հայտնի էր հավակնոտ արտաքին քաղաքականությամբ, որը Տոկիոյին ավելի էր մոտեցնում Վաշինգտոնին և Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` ԱՄՆ-ի դաշնակիցներին:

Աբեն մեծապես ամրապնդեց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, որը Ճապոնիայի դաշնակիցն է դեռևս 1951 թվականից: Նա այդ նպատակի համար օգտագործեց նաև Դոնալդ Թրամփի կողմից Ամերիկան կառավարելու ժամանակահատվածը: Շարունակեց ամրապնդել ճապոնա-ամերիկյան հարաբերությունները նաև Ավստրալիայի և Հնդկաստանի հետ միասին, նպատակ ունենալով դիմակայել Չինաստանի վերելքը:

Աբեն հանդես էր գալիս հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ազատ միջազգային օգտագործման օգտին՝ նախապատրաստելով զենքերի արտահանում դեպի Վիետնամ և Ֆիլիպիններ, երբ երկու այս երկրները Պեկինի հետ վիճարկում են Հարավչինական ծովի տարածքներ, երբ Սառը պատերազմի տարիներից ԱՄՆ-ի նախկին թշնամի Չինաստանը վերջին տասնամյակի ընթացքում ընդլայնում է իր ռազմածովային նավատորմը` ընդարձակվելով դեպի մոտակա ծովեր և հարավային Խաղաղ օվկիանոս:

Սակայն, չնայած Արևմուտքի հետ հարաբերությունները մեծապես ամրապնդելու գործում իր խաղացած դերին, Աբեին չհաջողվեց հաջողություններ գրանցել Չինաստանի, Ռուսաստանի կամ Հարավային Կորեայի հետ հարաբերությունները բարելավելու գործում: Ճապոնիան և Ռուսաստանը դեռևս խնդիրներ ունեն Կուրիլյան որոշ կղզիների պատկանելության հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3107 անգամ
Լրահոս
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am