Սրանց համար կարևորը «կանդիցանեռով» սենյակում նստելն ու պարգևավճար ստանալն է. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ էր բերել, որի միակ նպատակը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելն էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Թեման տարբեր դիտանկյուններից բազմիցս վերլուծել եմ, ևս մեկ անգամ չեմ անդրադառնա։

Դա ենթադրում էր միանգամից մի քանի օրենքներում տեխնիկական փոփոխություններ։ Մի մասն էլ վերաբերվում է ԳՇ-ՊՆ-ԱԽ-վարչապետ հարաբերություններին։

Սրա մասին 4-5 ամիս է՝ խոսում ենք, մի 4 ամիս առաջ նույնիսկ ՊՆ-ին, ԳՇ-ին գրավոր առաջարկ-դիտարկումներ ենք ներկայացրել, բայց իշխանության համար սա քաղաքական որոշում է և վերջ, ու դրա համար նույնիսկ չեն էլ արձագանքել։ Խնդիր է դրված ԱԺ-ում անցկացնել։

Անկեղծ ասած՝ չեմ հասկանում սպասումները կամ հարցադրումները, թե «կարևոր փաթեթ» էր «բարեփոխում», եթե ընդդիմությունը ԱԺ-ում լիներ Պաշտպանության նախարարին հարցակոխ կաներ։

Այսքան ժամանակ դեռ պարզ չդարձա՞վ, որ սրանց համար կարևորը «կանդիցանեռով» սենյակում նստելն ու պարգևավճար ստանալն է, ձեռքի հետ էլ տենդեռ կամ արտոնություններ կպցնելը, գործուղումներ գնալը, բանակը կուսակցական «դուքյանի» վերածելը, ինչի մասին մանդատով, դրանից առաջ՝ առանց մանդատ, մեռանք խոսելով։

Ո՞ւմ հետ, ի՞նչ խոսենք։

Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողներին ի՞նչ բացատրենք՝ բանակի կարևորությո՞ւնը, թե՞ սահմանային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները։ Իրենց հետաքրքրում է բանակի նկատմամբ ՔՊ կուսակցական վերահսկողությունը, այլ կարծիք հետաքրքիր չի»։

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am