Ցերեկը «խաղաղասիրություն» են խաղում, գիշերը՝ կրակում սահմանին

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ադրբեջանի հերթական սադրանքը, փաստորեն, տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանն ու Թուրքիան հաղորդեցին, որ որոշակի առաջընթաց են ապահովել Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների վերջին՝ 4 հանդիպումը, իսկ երեկ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ:

Բրյուսելը ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու տրանսպորտային ուղիների բացման ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Շառլ Միշելը նաև տեղեկացրել էր, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել է բրյուսելյան վերջին հանդիպման օրակարգային հարցերը, ընդգծել՝ Եվրոպական խորհրդի համար Հարավային Կովկասում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման կարևորությունը:

Ադրբեջանական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիևն իր հերթին, հիշելով Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ Շառլ Միշելի նշած օրակարգային բոլոր հարցերի լուծման ուղղությամբ իրական արդյունքներ կլինեն:

Մայիսին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակեցին սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը, այնուհետև հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերը հանդիպեցին հայ-ադրբեջանական սահմանին։

Բրյուսելյան հանդիպմանը առաջնորդները նաև ընդհանուր հայտարարի էին եկել տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը վերջերս կես տարվա դադարից հետո արդեն երկու հանդիպում է անցկացրել։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև հայտնել էր, որ Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Այդ հանդիպման ստույգ ամսաթվի մասին դեռ չի հաղորդվել:

Ի դեպ, տարածաշրջանային կայունության և համագործակցության հեռանկարների մասին նախօրեին խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգին: «Ուզում ենք, որ շուտափույթ ստորագրվի Ադրբեջանի՝ Հայաստանին առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիր, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության կարիք կա: Ադրբեջանի ու Հայաստանի միջև պայմանավորվածության հիման վրա պետք է գործարկվի Զանգեզուրի միջանցքը, ինչպես նաև կյանքի կոչվեն ենթակառուցվածքային նախագծերը: Այդ միջանցքը ավելի մեծ, ռազմավարական կարևորություն է ստացել ուկրաինական պատերազմից հետո և պետք է իրականացնել այդ ծրագրերը», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Տարածաշրջանային խնդիրները քննարկվել են նաև Թեհրանում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ Հուսեյն Ամիր-Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանի պատրաստակամ է օժանդակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մնացյալ հարցերին՝ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան։

Բայրամովն էլ ասել է, որ Բաքուն պատրաստ է վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Իրանի տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը իրար կապող նոր տրանսպորտային հաղորդակցության ստեղծման համար նախատեսված չորս կամուրջներից առաջինի կառուցումը շուտով կմեկնարկի: Բայրամովը նաև հայտարարել է, որ հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների համագործակցության «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում Իրանում:

Բացի այդ, Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «արժեքավոր դերակատարություն» կունենա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում: Ալիևը երեկ շնորհավորական նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը «արժեքավոր դերակատարություն» կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում:

«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող են կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման և կապերի ձևավորման գործում այս շրջանում, երբ բարենպաստ պայմաններ են ձևավորվում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տնտեսական առաջընթացի համար: Միաժամանակ կարծում ենք, որ ԱՄՆ-ը արժեքավոր ներդրում կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված մեր առաջարկած հինգ սկզբունքների վրա»,- ասվում է Ալիևի նամակում:

Բաքվի թվացյալ «կառուցողական» պահվածքն իրականում երևում է, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում սահմաններում: Նշանակում է, Արևմուտքից որոշակի ճնշումներ են կիրառվում, որպեսզի Հայաստանի հետ համաձայնությունների գան, սակայն Ալիևը ինչ-որ բանից, այնուամենայնիվ դժգոհ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 861 անգամ
Լրահոս
Մեր գյուղը բաժանված չէ․ մենք մեր պահանջն ենք դնում․ կիրանցեցիները ստորագրահավաք են անում (video) Տաթևի վանքում պատարագ է՝ Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ու մյուս գերիների համար (video) Հենց հիմա Նիկոլը մտել է Ադրբեջանին հանձնվող Բաղանիս․ ժողովու՛րդ, դրան չլսեք․ պատերազմի մասնակից (video) ԱԽՔ-ը՝ 070 կոդի անձնագրով ՀՀ լիարժեք քաղաքացի. արցախահայերին խաբո՞ւմ են Շիրակի մարզը ներկայացնող համայնքների և Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ «Այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն, պարզ է, որ խուզարկելու․ Ռուբեն Մելիքյան Ես եղբայրներ եմ կորցրել, մեր հողի համար կռիվ եմ տվել, ինչ փոխհատուցում․ կիրանցեցին՝ Նիկոլին (video) «Նիկոլածին ոստիկաններն» արգելել են կիրանցեցուն ադրբեջանցուն հանձնվող իր գույքը վառի (video) ՀՐԱՏԱՊ․ Փաշինյանն ուժեղացված անվտանգությամբ ժամանեց Բաղանիս, լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել (video) Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրողի նկատմամբ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից Դավիթ Բեկի փողոցում 2 մետր խորությամբ փոս է առաջացել Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում Ի՞նչ՝ գույքս Բաքվին թողնե՞մ․ Կիրանցեցիները համապատասխան տեղն ուղարկեցին Փաշինյանին (video) Շիրակցիները Գյումրիից ավտոերթով կմիանան մեծ հանրահավաքին Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի «Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների» Երկու բառ լսելն էլ բավարար էր. Ալիեւի նույն ձեւակերպումներն ու խոսույթը. դիտարկում ՇՏԱՊ․ Փաշինյանը Բաղանիսում է․ լրագրող Անի Գևորգյանին ուժով հեռացնում են Բաղանիսի դպրոցից (video) Որպես հիմնական խնդիր պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը. Վարդան Ոսկանյան Ո՞ՐՆ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈւՂԵՐՁԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՍԵԼԻՔԸ Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին Վարչակարգը ողջ լծակներով աշխատում են արցախցիների վրա, որ հանրահավաքի չգնան «Բարոյապես պարտված, քաղաքականապես սպառված և իրականությունից կտրված մարդու ելույթ…»․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am