Շարունակելու ենք աջակցել հայ֊ադրբեջանական խաղաղության համաձայնագրին․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ ԵՄ֊ն շարունակելու է աջակցել հայ֊ադրբեջանական խաղաղության համաձայնագրին։
Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը: