Ուկրաինան հաղթելու է. Զելենսկին հայտնել է ռուսական կողմի զոհերի թիվը
Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 35 հազար մարդ, և այդ կորուստները կարող են ավելի մեծ լինել։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է հուլիսի 3-ի արդյունքների ամփոփիչ տեսաուղերձում, տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի YouTube-ում։
«Նրանք կորցրին ավելի քան 35,000 զինվոր, և սա դեռ պահպանողական գնահատական է: Եվ ինչի՞ համար է այս ամենը․․․ խելագար քարոզիչների համար՝ իրենց եթերում ինչ-որ տեղ փլատակների տակ ցուցադրելու ռուսական կամ խորհրդային դրոշը», - ասել է նա: