ԱՄՆ-ն պետք է ահաբեկչական պետություն ճանաչել․ Պետդումայի պատգամավոր
Պետք է բոլոր միջազգային հարթակներում հայտարարել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է արբանյակների տվյալները ռազմական գործողությունների համար։ Դա ագրեսիա է Ռուսաստանի դեմ, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովը։
«Այժմ ակնհայտ է դարձել, որ այդ տեղեկատվությունն օգտագործվում է ռուսական քաղաքները գնդակոծելու համար: Փաստորեն, դա մասնակցություն է Ուկրաինայի կողմից պատերազմին և ագրեսիա Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։