Ինքը մի մեծ բանդա ունի, որոնք թիրախավորված աշխատում են, բողոքում այս կամ այն ալիքի ու էջի դեմ․ Անժելա Թովմասյան

«Ոչ մի նոր բան չկա, այն, ինչ կատարվում է, այս իշխանությունների ձեռագիրն է, որ 2018-ից որդեգրել է՝ զրպարտություն, կեղծիք, գործ կարել: 2018-ից սկսել են, բոլորի դռները թակելով գնում են, հիմա ժողովրդավարության բաստիոնից խոսող այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) ոչինչ չի հանդուրժում, դրանք զուտ խոսքեր են, իրականում Հայաստանում բռնություն է, բռնաճնշումներ եւ ձերբակալություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայելի» ակումբի ու hayeli.am կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, ում դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել: Այդ մասին, ի թիվս այլոց, ֆեյսբուքի իր էջում ահազանգել էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 «Այս ամենը նոր չէ, եթե հիշում եք, 2018 թ. նման հարձակման մեր մեծ ընտանիքը ենթարկվեց եւ իմ խմբագրությունն ու «Հայելի» ակումբը, այսպես կոչված «Հեղափոխության պահապանները» հրապարակային սպառնալիքներ հնչեցրին, սակայն ոչ մի իրավական հետեւանք չեղավ: Այդ մարդիկ ազատության մեջ շրջում են, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել, ոմանք անգամ աշխատանք են ստացել: Փաստորեն, Նիկոլ Փաշինյան անունով անձը, որ ժողովրդավարությունից է խոսում, իրականում խրախուսում է բռնությունը, եւ դա դարձել է այս իշխանությունների հստակ գործելաոճը:

 Եթե հիշում եք, մեկ ամիս առաջ ինչ-որ անձինք էին եկել, ասում էին ԱԱԾ-ից ենք, ուզում էին իմ տուն մտնել… Ես զգացի, որ արդեն կենտրոնացում կա իմ անձի հանդեպ: Կարծում եմ, որ սա կոնկրետ իր կողմից է հրահանգված, բայց կան նաեւ մարդիկ, որ իրենց կողմից են նախաձեռնությամբ հանդես գալիս, որպեսզի հետո ասեն՝ տեսեք, դուք ունեք տրամադրվածություն այս անձի նկատմամբ, մենք էլ մեր կողմից ենք անում ամեն բան: Լարվածությունը մեծացել է հատկապես վերջին երկու ամիսներին, իմ յութուբյան ալիքը հարձակումների տակ է, նույնն էլ ֆեյսբուքյան էջը: Ինքը մի մեծ բանդա ունի, որոնք թիրախավորված աշխատում են, բողոքում այս կամ այն ալիքի ու էջի դեմ: Մնացած մանրամասներն արդեն ներկայացրել եմ, որ ինձ ԱԱԾ են հրավիրել, ես հասկացա, որ դա Արմեն Գրիգորյանի գործը չէ, կոնկրետ ինձ են թիրախավորել, սա քաղաքական հետապնդումների համատեքստում է, ինչպես մնացած անձանց դեպքում: Հարյուրավոր մարդկանց վրա քրեական գործեր կան, այս մարդը երկիրը վերածել է փոքր բանտի, կամ իր ամբիցիաներին է հագուրդ տալիս կամ ցանկանում է բոլոր երեւացող մարդիկ անցնեն այն ճանապարհով, որով ինքն է ժամանակին անցել»,-ասաց Անժելա Թովմասյանը:

 «Զարմացած եմ, որ երկիրը ոչ թե անդունդի եզրին է, այլ անդունդի մեջ է, կորցրել ենք մեր հայրենիքի 72 տոկոսը, սակայն ԱԱԾ-ն զբաղված է նման բաներով, իսկ իմ անձի հետ կապված այս ամենը ընդամենը մի դրվագ է… Ամեն դեպքում, ինձ համար գերական իմ երկրի հարցն է, ինձ ոչինչ չի կանգնեցնի, որ ինչ-որ բանի առաջ ընկրկեմ, մտածեմ՝ երկիրը հանձնված է… Ոչ, երկիրը հանձնված չէ, դա այս իշխանություններին չի հաջողվելու»,-ասաց մեր զրուցակիցը: Անժելա Թովմասյանը տեղեկացրեց, որ իր գործով զբաղվում է փաստաբան Հայկ Ալումյանը, եւ մի քանի այլ փաստաբաններ եւս ցանկություն են հայտնել աջակցել:

 

դիտվել է 2486 անգամ
Լրահոս
Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am