էրդոհան-ալիև-փաշինյան տրիոն Հայաստանում թիրախավորել է բոլոր այն անհատներին, ովքեր փորձում են ըմբոստանալ իրենց Հայաստանակործան ծրագրերին
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
էրդոհան-ալիև-փաշինյան տրիոն Հայաստանում թիրախավորել է բոլոր այն անհատներին, ովքեր փորձում են ըմբոստանալ իրենց Հայաստանակործան ծրագրերին և հանրությանը սթափության մղելով, փորձում են զսպել թշնամու ախորժակը:
Միջազգային հարթակներում խայտառակ պարտության և արհամարհանքի արժանացած թրքաքայլականների պարագլուխները հասկացել են, որ ճշմարտության բացահայտումն իրենց վախճանն է լինելու և ամեն կերպ փորձում են լռեցնել հողատուների իրենց վարքը բարձրաձայն ճիշտ գնահատանքի արժանացնողներին:
Դիմում եմ բոլոր ազնվազարմ հայերին՝ անկախ մեր քաղաքական հայացքներից և դավանանքից` եկեք միասնաբար սատարե'նք ունկնդիրների մեծ լսարան և համակիրների մեծ բանակ ունեցող լրագրող Անժելա Թովմասյանին և թույլ չտանք թրքահպատակներին խառնվելու մեր ներքին գործերին:
Խաչիկ Մանուկյանի գրառումը