«Երկնիշ» աճը և նիկոլական աճպարարությունը

Նիկոլ Փաշինյանը կոմպլեքսներ ունի: Դրանցից մեկի անունը «երկնիշ տնտեսական աճ» է: Նա անպայման ուզում է վիճակագրորեն երկնիշ աճ արձանագրել, որպեսզի նմանվի կամ գոնե հետ չմնա իր գլխավոր ընդդիմախոսից:

ՀՀ պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիսի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալները: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 10,2 տոկոսով: Այս տարվա մայիսին արձանագրված ՏԱՑ-ը նախորդ տարվա մայիսի ՏԱՑ-ի համեմատ ավելացել է 13 տոկոսով:

Այս ցուցանիշները Նիկոլին հնարավորություն են տվել թվային աճպարարության դիմել, թե բա փողոցային պայքարի օրերին երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրել: Սա Նիկոլի հերթական սուտն է: Հերթական մանիպուլյացիան:

Նախ նկատենք, որ ՏԱՑ-ը չպետք է շփոթել տնտեսական աճի հետ: Դրանք տարբեր բաներ են:

Ինչ վերաբերում է երկնիշ աճին, ապա այստեղ շատ պարզ բացատրություն կա: ՏԱՑ-ի ցուցանիշը դարձել է երկնիշ, քանզի գներն են աճում:

Ըստ նույն պաշտոնական աղբյուրների՝ սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-մայիսին աճել է 7,7 տոկոսով: Այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունի գների աճ 9 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2021-ի հունվար-մայիսին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է եղել 9,6 տոկոսով, իսկ այս տարվա մայսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է նույն ինդեքսի աճ 5 տոկոսով:

Աճել են լայն սպառման ապրանքների գները, հատկապես սնունդը: Որոշ ապրանքատեսակների մասով ունենք երկնիշ գնաճ: Այս պայմաններում խոսել երկնիշ տնտեսական աճից «հեղափոխական» աճպարարություն է: Եթե Նիկոլի սիրտը երկնիշ կամ նույնիսկ եռանիշ տնտեսական աճ է ուզում, ապա իրենք կարող են գները եռանիշ բարձրացնել և հոպլյա՝ տնտեսության եռանիշ աճն ապահովված է:

Բարձր գնաճի պայմաններում բնական է, որ անվանական առումով ՀՆԱ-ն կարող է աճել, բայց դա իրական աճ չէ: Դա աճ է՝ ՀՀ քաղաքացիների վրա գնաճային հարկ դնելու և աղքատանալու պայմաններում: Մենք հիմա դրա ականատեսն ենք:

Իրական տնտեսական աճն արձանագրվում է այն դեպքում, երբ ունենք տանելի գնաճ (տարեկան 4 տոկոսի սահմաններում), շուկայում իրացված ապրանքների ու ծառայությունների ծավալի ավելացում, բնակչության վճարունակ պահանջարկի մեծացում: Մյուս բաները նիկոլություն են:

Կորյուն Մանուկյան

.7or.am

դիտվել է 683 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am