Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Կաբաևայի և Պուտինի եղբոր ու եղբորորդիների նկատմամբ
Ավստրալիան հուլիսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել 16 ռուսաստանցիների, այդ թվում՝ նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եղբոր և եղբորորդիների նկատմամբ։ Այս մասին ասվում է Ավստրալիայի կառավարության կայքում։
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Վլադիմիր Պուտինի զարմիկը՝ Իգոր Պուտինը, եղբոր որդիներ Միխայիլ և Ռոման Պուտինները։