Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանի վրա կոմպրոմատներ է նախապատրաստու՞մ

Այսօր լրատվամիջոցներում լուր սփռվեց այն մասին, որ պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել:

Ըստ այդ տեղեկատվության, ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։

Ակնհայտ է, որ սույն գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի: Փաշինյանը, ով իր վարկանիշը գրեթե զրոի է հավասարեցրել այս տարիների ընթացքում, վախենում է, որ իր պոպուլիստական տիրույթի դաշտում կարող են հայտնվել վտանգավոր մրցակիցներ: Հայկ Մարությանը հենց այդ շարքից է: Նա Փաշինյանի հետ հավասար մասնակցեց 2018-ի դեպքերին, նույն տարում, ավելի քան 80 տոկոս ձայնով ընտրվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում: Սակայն հետագայում, ինչպես հաճախ է լինում հեղափոխություններից հետո, մեղադրեց Փաշինյանին և նրա թիմակիցներին, «հեղափոխական արժեքներին դավաճանելու մեջ» և դրանից հետո, բնականաբար, հեռացվեց քաղաքապետի պաշտոնից: Սակայն հայտնի է, որ հայ հասարակության մեջ պաշտոնից ապօրինի կերպով զրկված մարդկանց հանդեպ դրական զգացմունքներ է առաջ գալիս:

Հենց այդ տեսանկյունից էլ Փաշինյանը մտավախություն ունի, որ կարող է ապագահում հարված ստանալ Մարությանից: Դրա համար էլ, որպեսզի չեզոքացնի իր պոտենցիալ հակառակորդին, քրեական հիմնավորումներ է նախապատրաստում իր երբեմնի ընկերոջ դեմ:

Այսպիսին են կեղծ ժողովրդավարական արժեքներ թմբկահարող գրեթե բոլոր գործիչները, որոնք խոստանում են նոր երկիր կառուցել, որտեղ չեն լինի նախկին վատ բարքերը: Սակայն իրականում ներդնում են էլ ավելի վատ բարքեր:

Փաշինյանի պարագայում այդ գործոնն էլ ավելի զգայուն է, քանզի նրա համար պաշտոն կորցնելը, կարող է հավասարազոր լինել ազատությունը կորցնելու հետ: Ահա թե ինչու, նա ամեն ինչ անելու է, որպեսզի իր բոլոր պոտենցիալ հակառակորրդները ժամանակից շուտ չեզոքացվեն, որպեսզի չվտանգեն իր իշանությունն ու անվտանգությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 322 անգամ
Լրահոս
Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև ՍԴ-ի որոշումը հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ «Խնդիրն այնքան բարդ է, որ կարճ ժամանակում չի կարող լուծվել»․ Կրեմլը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապի հուղարկավորությանը. Պեսկով Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը» «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում «Հատիկ առ հատիկ»․ Փաշինյանը պետությանն է վերադարձել 152 հազար դրամ ընդհանուր արժեքով 4 գույք ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան Սերգեյ Խաչատրյանը հեռանում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից #ՀԻՄԱ․ «Ձեր արյունոտ գժի հետ, որ մտնեիք դիահերձարաններ, կտեսնեիք՝ արյան բաղնիքը որն է»․ Մանուկյան (video) #ՀԻՄԱ․ «ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում հայհոյում էր, հաղորդման հիմք ընդունեք»․ ՔԿ նախագահ (video) Ստացե՛ք ձեր խայտառակությունը․ Սամվել Հակոբյանն՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video) #ՀԻՄԱ․ «ՔՊ-ն և քույրը` Հանրապետությունը հերթական անգամ փախան» (video) «Նիկո՛լ, ջհանդմվի քո Թուրքիա․․․ բոլորս վաղը միանում ենք երթին»․ Նարե Սոսե (video) Ինչի՞ եք կեղծում ու ստում, չե՛ք արդարացվելու․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) «Կոռուպցիայի մեջ թաղված անառակ ՔՊ-ականները դեռ համարձակվում են խոսե՞լ»․ Զարուհի Փոստանջյան (video) «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել «Ազգակործան Նիկոլ Փաշինյան և քեզ սատարող կամակատար քպական պատգամավորներ, անիծյալ վարչախումբ` իմացեք և լավ իմացեք». Լևոն Ջավախյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am