Մոսկվան ու Բաքուն միավորել են ուժերը. Արցախը՝ լուրջ ու ծանր ճնշման տակ է

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեռած է, իսկ վերակենդանացնելու ջանքերը կործանարար են խաղաղության համար, հերթական անգամ սպառնացել է Ալիևը: Այս սպառնալիքները հնչում են Բաքվից գրեթե մի քանի օրը մեկ: ԵԱՀԿ ՄԽ-ի վախճանի մասին վերջին հայտարարությունը հնչեց հունիսի 24-ին Բաքվում՝ արդեն ՌԴ ԱԳ Լավրովի մակարդակով:

Հիմա Բաքուն ունի բոլորը հիմքերը՝ շարունակելու սպառնալիքներով հայտարարությունները, որոնց հասցեատերը ոչ միայն Հայաստանն է, այլև Վաշինգտոնն ու Փարիզը:

Աշգաբադում կայացած Պուտին-Ալիև հանդիպման հաջորդ օրը Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի և դատապարտել այն վերականգնելու ջանքերը։ Ալիևի խոսքերով, հիմա, երբ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը, վերջ է տվել օկուպացիային, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը ռազմական և քաղաքական ճանապարհով, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա։ «Մենք արդեն հրաժեշտ ենք տվել Մինսկի խմբին, բայց, ցավոք, հայկական կողմը և այլոք ցանկանում են վերակենդանացնել այդ խումբը», - Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական համաժողովում՝ հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, - «ցանկանում եմ ասել, որ դա անհնարին է։ Այդ խումբն արդեն մեռած է, և մենք որպես օկուպացիայից տուժած երկիր այդ մասին բաց ասում ենք։ Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված ցանկացած շահարկում ոչ միայն անարդյունավետ է, այլև՝ կործանարար։ Կործանարար հետևանքներ է ունենում տարածաշրջանում խաղաղության հնարավորության համար»:

Նա հիշեցրել է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ն Մինսկի խումբ էր ձևավորել, որի նպատակը հակամարտության լուծումը գտնելն էր, Ալիևի մեկնությամբ՝ օկուպացիային վերջ տալն էր, բայց ընդհակառակը՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբը վերածվել էր գործիքի նրանց ձեռքում, ովքեր ցանկանում էին, որ օկուպացիան հավերժ շարունակվի»։ Ըստ «Ազատության», նա երկար խոսել է ղարաբաղյան հակամարտության պատմությունից, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումները, հիշեցրել, որ բազմաթիվ անգամ միջազգային ասպարեզներում առաջարկել էր Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, պնդելով, որ դա միակ միջոցն է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն պատժամիջոցներ չեն սահմանվել, հակառակը, որոշ հայամետ գործիչների կողմից Հայաստանը ավելի շատ աջակցություն է ստացել, քան՝ Ադրբեջանը։ Ապա նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ հարց է, քանի որ նրա խոսքերով՝ խախտվել են միջազգային հիմնարար սկզբունքները, 28 տարի չէին կատարվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը ու նրա կարծիքով՝ ՄԱԿ-ում բարեփոխումների կարիք կա, որպեսզի անվտանգության խորհրդի բանաձևի կատարման հարցում երկակի մոտեցումներ չցուցաբերվեն։

Նախօրեին Աշխաբադում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը ղարաբաղյան թեման քննարկվել է, բայց տեղեկությունները շատ աղքատ են։ Մինչ նրանց առանձնազրույցը Ռուսաստանի նախագահն ասել, որ քննարկելու են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ալիևը ևս ասել, թե հնարավորություն կա խոսելու տարածաշրջանային խնդիրների, տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու մասին:

Ըստ «Ազատության», նրանց հանդիպման մասին լուրերը առավելապես վերաբերել են երկկողմ հարաբերություներին։ Վլադիմիր Պուտինը հիշեցնելով, որ վերջերս Բաքու էր այցելել Ռուսաստանի արտգործնախարարը, հայտնել է, որ նախապատրաստում է նաև Ռուսաստանի վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը։ Նրա խոսքերով՝ ռուս-ադրբեջանական համագործակցության մինչև 2024 թվականի պլանի իրականացումը ամենակարևորն է, բոլոր ոլորտներում զարգացում է նկատվում։

Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները թափ են հավաքում, պայմանավորված բոլոր հարցերը իրականացվում են։ Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը աճում է, անցած տարի աճը կազմել է ավելի քան 16 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ 5,5 տոկոս, այդպիսով դիտարկվում է ապրանքաշրջանառության կայուն աճ։

Ադրբեջանի նախագահը նշել է Ռուսաստանի արտգործնախարարի վերջերս Բաքու կատարած այցի նշանակությունը՝ կապերը զարգացնելու առումով, և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները առաջիկայում ևս հաջողությամբ կզարգանան՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

Հիշեցնենք, որ Պուտինի և Ալիևի վերջին հանդիպումը փետրվարի 22-ին՝ կայացել էր Մոսկվայում։ Բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել էին դաշնակցային համագործակցության հռչակագիր։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1722 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am