Թուրքիան վերադառնում է բալկանյան երկրներ
Թուրքիան վերադառնում է բալկանյան երկրներ՝ Եվրամիության հաշվին տարածաշրջանում իր տնտեսական եւ քաղաքական ներկայությունն ամրապնդելու համար:
Նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Նիկոլա Միկովիչը։
ԵՄ ընդլայնման դանդաղ տեմպերի պատճառով տարածաշրջանի երկրները, որոնք տարիներ են անցկացրել դաշինքի «սպասասրահում», այլընտրանքներ են փնտրում, եւ դա դուռ է բացել այլ «իշխող միջնորդների» առաջացման համար, ինչպիսին Թուրքիան է, գրում է Միկովիչն Arab Weekly-ի համար վերլուծության մեջ:
Ըստ նրա՝ թեեւ Արեւմտյան Բալկանները շարունակում են ամուր կերպով արմատավորված մնալ Բրյուսելի եւ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական ուղեծրում, Անկարան արագորեն ձգտում է իր տնտեսական ևամրապնդել իր քաղաքական ներկայությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան եւ Բոսնիա ու Հերցեգովինան: