Պուտին. «ամերիկյան» աշխարհում բոլորի իրավունքները պարզապես ոտնահարված են
«Ամերիկյան» աշխարհում բոլորի իրավունքները պարզապես ոտնահարված են, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսպես կոչված հավաքական Արեւմուտքը… իր գործողություններում ելնում է նրանից, որ լիբերակ գլոբալիզմի իրենց մոդելը որեւէ այլընտրանք չունի։ Եւ այդ մոդելը, իրերն իրենց անուններով կոչենք, նույն նեոգաղութատիրության թարմացված տարբերակն է եւ ուրիշ ոչինչ՝ ամերիկյան ոճի աշխարհ, ընտրյալների համար աշխարհ, որտեղ մնացած բոլորի իրավունքները պարզապես ոտնահարվում են։
Դրա հստակ հաստատումը Մերձավոր Արեւելքի, աշխարհի այլ տարածաշրջանների երկրների եւ ժողովուրդների, իսկ այսօր միլիոնավոր մարդկանց ճակատագիրն է Ուկրաինայում, որոնց Արեւմուտքը պարզապես ցինիկաբար որպես սպառման նյութ է օգտագործում աշխարհաքաղաքական խաղերում՝ փորձելով ձսպել Ռուսաստանին»,- ընդգծել է նա։