ԱՄՆ-ը Թուրքիային հնարավոր է F-16 կործանիչներ վաճառի
ԱՄՆ վարչակազմը աջակցել է Թուրքիայի Հանրապետությանը կործանիչների հնարավոր վաճառքի գաղափարին․ հայտնում է Reuters-ը։ Դա տեղի է ունեցել հաջորդ օրը, երբ Թուրքիան համաձայնեց հանել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վետոն։
ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը ասել է. «Միացյալ Նահանգներն աջակցում է Թուրքիայի՝ իր կործանիչների արդիականացմանը, քանի որ դա նպաստում է ՆԱՏՕ-ի անվտանգությանը, հետևաբար՝ Ամերիկայի անվտանգությանը»:
Թուրքիային կործանիչներ վաճառելու ծրագրերն ընթացքի մեջ են։
Ավելի վաղ Թուրքիան Վաշինգտոնին խնդրել էր Անկարային վաճառել 40 F-16 կործանիչներ և գործող մարտական ինքնաթիռների մոտ 80 արդիականացման հավաքածու: