Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը․ Շարմազանով
Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը ։Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
«Ռեժիմի ներկայացուցիչներ, հերիք է ընդդիմության ճակատագրից խոսեք։
Դուք «ձեր դարդը լացեք»,որ թուրքի առաջ ծնկի եք եկել,հայրենիք եք հանձնել ու հանձնում ։
Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք,որ 5.000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավոր եք։
Իսկ թե ով մանդատից կզրկվի կամ պաշտոնից,դրանք «խուրդա» թեմաներ են :
Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է»,- գրել է նա։