Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի որոշումը կբողոքարկեն

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մեկ շաբաթ առաջ՝  հունիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը, որով վերջնականապես կասեցրեց նրա լիազորությունները՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի։ Դրանից անցել է արդեն յոթ օր, սակայն Ռ․ Վարդազարյանի կողմից որեւէ արձագանք չկա։ Թեեւ նա ավելի վաղ ակնարկել էր, որ եթե կասեցվի, հնարավոր է բողոքարկի ԲԴԽ-ի այս որոշումը։ Քանի որ Ռուբեն Վարդազարյանը նորից սկսել է լրագրողների զանգերին չպատասխանել, մենք կապ հաստատեցինք նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ որոշումը չեն ստացել, ու չի կարող ասել, թե ինչ գործողություններ կհետեւեն դրան։


«Որոշումը դեռ չունենք, հենց ստանանք, էնտեղ օրենքով հնգօրյա ժամկետ կա՝ որոշումը հրապարակելուց մինչեւ ֆիզիկապես որոշումը մեզ տալը, հենց լինի որոշումը, մեր գործողությունները կորոշենք։ Ինչ-որ գործընթացներ, ամեն դեպքում, պլանավորվում է առնվազն Սահմանադրական դատարան դիմելու շրջանակներում օմբուդսմենի՝ արդեն իսկ դիմումի տրամաբանությամբ, բայց մինչեւ որոշումը չլինի, ես չտեսնեմ՝ էնտեղ ինչ է գրված, մնացած գործընթացները պարզ չեն լինի»,- ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե ԲԴԽ անդամներն ինչն են համարել խախտում, ինչի հիման վրա էլ կասեցրել են լիազորությունները։


Հարցին՝ իրենք, ամեն դեպքում, հակվա՞ծ են բողոքարկելու, Օրբելյանն ասաց․ «Անձամբ իմ հակումը բավարար չէ, ես պետք է դա քննարկեմ պարոն Վարդազարյանի հետ, բայց ես նախնական ակնկալում եմ, որ բողոքարկելու ենք, բայց թե որ ընթացակարգով, որտեղ՝ միջազգային ատյան, թե Սահմանադրական դատարան, դա մի քանի օրից պարզ կլինի»։
 

 

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am