Թաղման արարողությու՞ն է դա․․․ որ երկիրը հասցնեն շիրմափոսին․․․ թե՞ Հայաստանը կառափնարան են տանում․․․

Ատելությունը վերաբերմունք է։ Ատելությունից  էլ ավելի սարսափելի բան կա՝ անտարբերությունն է։ Դա այն է, երբ մարդու մեջ մեռնում է անգամ ատելու, արհամարհելու զգացումը և մարդը դառնում է անտարբեր։ Մտահոգությունն այն չպիտի լինի, որ մարդիկ միմյանց ատում են, հայհոյում, մտահոգությունն այն պիտի լինի, որ մարդիկ դառնում են անտարբեր։ Դա գիտե՞ք ինչից է գալիս։ Երբ իրենք փրկիչ են ընտրում՝ խաբվելով նրա սուտ խոստումներից ու հանկարծ համոզվում են , որ ,,փրկիչը եկել է կործանելու իրենց,,։ Սկզբում ատում, շատ են ատում այդ ,, փրկչին,, , հետո անցնում են արհամարհանքի փուլը, իսկ վերջում, երբ էլ որևէ վերաբերմունքի, որևէ հույսի ակնկալիք չեն ունենում, անտարբեր են դառնում։ Նա կա՞, թե՝ չկա՞։ Նա խոսու՞մ է, թե՝ լռում։ Միևնույն է։ 

Այսօր Հայաստանն այդ վիճակում է։ Անտարբեր է։  

Անտարբեր է, որովհետև խաբվել է։ Անտարբեր է, որովհետև սպասում չունի։ Անտարբեր է, որովհետև իրենից ոչինչ կախված չի։ Անտարբեր է, որովհետև իրեն ցավ պատճառողը, երկիրը մաս- մաս հանձնողը ինչ- ինչ օտար ուժերի հովանավորչությամբ չի ուզում հեռանալ։ 

Մի նկար էի տեսել, որտեղ մարդը կանգնած է մարդակեր հրեշի  առաջ և չի փախչում։ Կարող է փախչել, բայց չի փախչում։ Իրեն այնքան  անզոր է զգում, որ  չի փախչում։ Սպասում է։  
Հիմա մենք այդ վիճակում ենք։ Սպասում ենք։ Ո՞վ է մեր առաջ կանգնած։ Չգիտենք, չենք ճանաչում։ Ի վերջո ո՞վ է Նիկոլ Փաշինյանը։ Մեկը կարո՞ղ է ասել։ Ի՞նչ է ուզում մեզնից, մեր երկրից, մեր հող ու ջրից, մեր եկեղեցուց ու տնից, մեր զավակներից, մեր անցյալից ու սրբություններից․․․ Մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու՞ է մեր երկրի հիմքն անընդհատ թուլացնում։ Ինչու՞ է Հայաստանի կառավարումը դնում վտիտ ուսերի վրա։ Թաղման արարողությու՞ն է դա․․․ որ երկիրը հասցնեն շիրմափոսին․․․ թե՞ Հայաստանը կառափնարան են տանում․․․


Համատարած անտարբերություն։ Նման վիճակում լինում են այն  մարդիկ, երբ հարազատ մարդուն ճանապարհում են գերեզմանատուն։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 898 անգամ
Լրահոս
«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am