Ով կփոխարինի Մուկուչյանին
Շուտով կլրանա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը, և ՔՊ-ն արդեն կատարել է իր ընտրությունը և մտադիր է այդ պաշտոնում նշանակել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «մեծն սահմանագրագետ» Վահագն Հովակիմյանին:
Հիշեցնենք, որ Վահագն Հովակիմյանն աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, եղել խմբագիր, այսինքն ՔՊ-ն իր ընտրությունը կատարել է իրեն հարազատ և սպասարկող անձի համար:
Նշենք նաև, որ Մուկուչյանին բազմիցս մեղադրել են ընտրությունների արդյունքները ոչ ճիշտ հրապարակելու մեջ, և Փաշինյանի միակ լավ քայլը կլիներ նրան բանտ ուղարկելը: