Մերձմոսկվայում առեղծվածային ձեւով սպանվել են գործարարն ու նրա կինը
Մերձոմսկովյան Զարեչիե գյուղում հայտնաբերվել են գործարար Եվգենի Պալանտի եւ նրա կնոջ մարմինները։ Նրանք սպանվել են դանակի հարվածներից, տեղեկացրել է zerkalo.io-ն:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տվյալներով էլ՝ 48-ամյա Պալանտի եւ 50-ամյա կնոջ դիերը հայտնաբերել է ամուսինների դուստրը։
Հարուցվել է քրեական գործ։
Եվգենի Պալանտը աբխազական «Ա-Մոբայլ» բջջային օպերատորի համասեփականատերն էր, ինչպես նաեւ պատկառելի բաժին ուներ «Ինսթալսայթ» ինժինիրինգային ընկերությունում, որը ծառայություններ է մատուցում կապի համակարգերի ստեղծման եւ սպասարկման ոլորտում։