Թուրքական ընկերությունը մտադիր է երեք Bayraktar ԱԹՍ փոխանցել Ուկրաինային
Թուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) անվճար փոխանցել Ուկրաինային։
«Գործարարներ ու հասարակ մարդիկ մի քանի օրվա ընթացքում մեծ ու փոքր միջոցներ են ներդրել այս նպատակին հասնելու համար։ Baykar-ը վճար չի ընդունի TB2-ի համար եւ երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ»,- նշել է ընկերությունը Twitter-ում: