Զելենսկին G7-ի ղեկավարներին. «Այժմ ժամանակը չէ բանակցությունների համար»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յոթի խմբի (G7) ղեկավարներին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ժամանակը չի եկել եւ որ Ուկրաինան պետք է համախմբի իր դիրքերը:
«Նախագահ Զելենսկին բոլորին շատ հստակ պատասխան տվեց, որը հետեւյալն է, որ այժմ ժամանակը չէ բանակցությունների համար:
Ուկրաինան դրանք կսկսի այն ժամանակ, երբ կկարողանա դրանք վարել ուժեղ դիրքից»,- նշել են Ելիսեյան պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: