Թուրքիան ցանկացած պահի կարող է սկսել ծրագրված նոր ռազմական գործողությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ցանկացած պահի սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը: Այս մասին հայտնում է թուրքական Haberturk-ը:
Քալընն ասել է, որ Թուրքիան արդեն երեք խոշոր գործողություն է իրականացրել Սիրիայի տարածքում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրել։
Նա հայտարարել է, թե իբր գործողությունն ուղղված չի լինի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ։