Առաջին անգամ հրապարակվող այս կադրերը պատմում են 1990-ականներին խոշտանգված 16-ամյա հայ տղայի մասին. Տեսանյութ 18+
Երեկ խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրն էր։ ՀՀ դե-ֆակտո ՄԻՊ-ը հերթապահ հայտարարություն էր տարածել մեր ռազմագերիների խոշտանգման մասին՝ «մոռանալով», որ իր քաղաքական ղեկավարության համար դրանք «հնարած տեսարաններ» են։
Իսկ իրական քաղաքական հայերը գիտեն, թե ինչ ա թուրքը ու թուրքական գերությունը։ Առաջին անգամ հրապարակվող այս կադրերը պատմում են 1990-ականներին խոշտանգված 16-ամյա հայ տղայի մասին։ Սա այսօր Հայաստանում տարածվող «բարի ադրբեջանցու» կերպարի հերքումներից և զգաստության կոչերից մեկն է։
Իսկ ադրբեջանցուն «բարի», գերիների խոշտանգման տեսարաններն էլ «հնարած» համարողներին մաղթենք, որ նույն տեսարաններին արժանանան «բարի» ադրբեջանցիների կողմից։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից