Ատոմ Ջանջուղազյանը կստուգի ինքն իրեն․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ բյուջե փոխանցված փողերի հետքերով

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին հրաժարվել են մասնակցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահները։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Սերժ Սարգսյանն օրեր առաջ մերժել է հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկը։

Նիստին, որտեղ ներկայացվել է Հիմնադրամի 2021 թվականի գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունը, չեն մասնակցել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։
Նիստի ընթացքում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն էլ հայտարարել է, որ հիմնադրամի նկատմամբ վստահության պակաս կա։

Ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը նշել է, թե հիմնադրամը վերքաղաքական կառույց է։ Նա նաև ասել է, թե մինչև ընթացիկ ամսվա վերջ պատրաստ կլինեն Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները: <<Լիահույս եմ, որ պալատի զեկույցը նպաստելու է վստահության մթնոլորտի կայացմանն ու լույս է սփռելու ընդհանուր իրավիճակի վրա>>,- ասել է Խաչատուրյանը, ով Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Արցախի և Հայաստանի նախկին նախագահները, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ևս հիմնադրամի խորհրդի կազմում ընդգրկված են ըստ կանոնադրության։
Վստահության խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ «Հայաստան» հիմնադրամի հագնակած գումարները փոխանցվել են պետական բյուջե։ 44 –օրյա պատերազմից անմիջապես հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքված գումարից 52 մլրդ 703 մլն 113 հազար դրամ գումար է նվիրաբերել Կառավարությանը: Ներկայացված պարզաբանման մեջ նշվում էր, որ նվիրաբերված միջոցները մուտքագրվել են գանձապետական միասնական հաշվին՝ ռազմական գործողությունների հետևանքով ծագած լրացուցիչ բյուջետային կարիքները ֆինանսավորելու նպատակով։

<<Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական միջոցները փոխանցվել են.
1. սահմանված կարգով կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա,
2.պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով,
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նվիրաբերության պայմանագրերով սահմանված նվիրաբերության գումարի օգտագործման պայմանն ամբողջությամբ համապատասխանում է Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված վերջինիս գործունեության նպատակներին և խնդիրներին, և խնդրո առարկա գործարքներն արժանացել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը՝ գտնում ենք, որ դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են>>,- նշված էր ՀՀ ֆինանսների նախարարության վերը նշված հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ այն ժամանակվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով այժմ հաշվեքննիչ պալատի նախագահն է, պետք է գնահատի փոխանցված միջոցներով կատարված ծախսերի արդյունավետությունը։ Հասկանալի է, չէ՞, ինչպիսին կլինի այդ գնահատականը։ Փաստորեն, հին ոսկոր Ջաջնջուղազյանը Նիկոլ Փաշինյանին պետք էր՝ հիմնադրամի գործով խոշոր վատնումը քողարկելու համար։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1225 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am