Կարծիքներ եմ տեսնում երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։ Թեմային է անդրադարձել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։
«Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։
Դնելով մի կողմ բոլոր աշխարհաքաղաքական հարցերը՝ առաջարկում եմ մի պարզ վերլուծություն։
Մինչեւ պատերազմ նման կարգավիճակ ստանալու համար Ուկրաինային պետք էր ընդամենը արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Երեկ կայացած որոշման ապագայի հետ կապված ԵՄ պաշտոնյաները բանաձեւել են Ուկրաինայի անելիքները հետեւյալ կերպ.
1. Կանգնեցնել պատերազմը։ 2. Վերականգնել երկիրը։ 3. Արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Հիմա դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը թե՞ բարդացրեց»,-գրել է նա։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը