Հայտնի ձայնագրության հրապարակայնացումից հետո ԲԴԽ-ից ոչ թե հեռացել կամ հեռացվել է Գագիկ Ջհանգիրյանը, ոչ թե քրեական գործ է հարուցվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, ոչ թե «թավշյա» տղաներն ու աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներողություն են խնդրել հպարտ քաղաքացիներից՝ վերջիններիս խաբելու համար, այլ դադարեցվել են ԲԴԽ այժմ արդեն նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նա նաեւ նշել է. «Չի բացառվում, որ նիկոլական դատաիրավական համակարգը հետապնդի Վարդազարյանին՝ ձայնագրություն անելու համար։ Քանզի Վարդազարյանը պետական գաղտնիք է հրապարակել։ Նա բացահայտել է Նիկոլ Փաշինյանի ներքին խոհանոցը։
Պարզվել է, որ Գագիկ Ջհանգիրյանը, ով համարվում է 1995թ․ խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծիքների մենեջերը, գործեր «կարող», գործեր «ջրող» ֆունկցիա ունի։
Հերթական անգամ պարզվել է, որ Նիկոլի խոսքերը՝ ժողովրդավարության, դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, ստերի շարքից են։
Գագիկ Ջհանգիրյանը նիկոլենց խորհրդանիշն է։ Նիկոլագռզոյական կլանի ներկայացուցիչ, որը նաև խնամիական կապով է ներգրավված «թավշյա» խմբակի մեջ։ Այդ կլանը մի քանի օր գցեց-բռնեց ու որոշեց Հ1-ով մաքրել Ջհանգիրյանին։ Ստացվեց ավելի մեծ խայտառակություն։
Հանրայինով ցուցադրվող հարցազրույցի ժամանակ Ջհանգիրյանի «կռուտիտները» պարզապես նողկանք ու ծիծաղ էին առաջացնում միաժամանակ։
Եթե այս ամենը տեղի ունենար մեկ այլ երկրում, ապա կարելի էր մի լավ զվարճանալ, բայց քանի որ մեզ մոտ է կատարվում նախորդ դարի 90-ականները հիշեցնող այս բեսպրեդելը, ստանում ենք ողբերգություն։
Հուլիսի 1-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը:
Հուլիսի 1-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը
Հուլիսի 1-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը:
Հունիսի 29-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների հարազատները
Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազգային օրակարգ կուսակցությունից Հայկ Փայտյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Զոհրաբյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում