Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների երկարատեւ թշնամությունն ավարտվել է սպանությամբ հենց քաղաքի կենտրոնում։ Ոչ մեկից չթաքնվելով՝ 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան եւ բոլորի աչքերի առջեւ սպանել այցելուին, որը եկել էր այստեղ ճաշելու, տեղեկացրել է НТВ-ն։
Կամո Եղոյանին չի անհանգստացրել ոչ աշխատանքային եռուզեռը սրճարանում, ոչ երեխաները սեղանների շուրջ։ Նա մտել է հաստատություն եւ կրակել սեղանի առջեւ նստած տղամարդուն։ Հաստատության մատուցողուհին Եղոյանի վրա է նետել աթոռը, ինչից հետո նրան կարողացել է բռնել հաճախորդներից մեկը։
Սպանության պատճառներն այժմ փորձում են պարզել քննիչները։ Արդեն հայտնվել են առաջին վարկածներն այն մասին, որ զոհված 28-ամյա Սերգեյ Հակոբջանյանն ագրեսիվ կերպով պահանջում էր, որ Կամո Եղոյանի որդին վերադարձնի պարտքը։ Երկու ընտանիքների թշնամությունը սկսվել էր վաղուց, իսկ սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանի տունը։ Արդյո՞ք դա հրդեհում էր՝ առայժմ հայտնի չէ, բայց Եղոյան ընտանիքի 54-ամյա հայրը վերցրել է հրացանն ու որոշել վերջակետ դնել երկու ընտանիքների վեճին։
Հունիսի 29-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների հարազատները
Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազգային օրակարգ կուսակցությունից Հայկ Փայտյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Զոհրաբյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։
Հունիսի 29-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Ռաֆայել Վարդանյանը և Նարինե Մեհրաբյանը:
ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. «Դիմադրություն» շարժման գործողությունները. ներքաղաքական զարգացումներ. Լարսում տեղի ունեցող ճանապարհային խնդիրը:
Հունիսի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 28-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում