ՀՀ քաղաքացիները «թավշյա» թալանի են ենթարկվում։ Օրը ցերեկով։ Հեղափոխավարի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ քաղաքացիները «թավշյա» թալանի են ենթարկվում։ Օրը ցերեկով։ Հեղափոխավարի։

ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձրել է սուրբ կով և ձեռք չի տալիս դրան (9,25%)։

Պարզ լեզվով ասած՝ ԿԲ–ն փողի գինը թանկ է պահում։ Ասում են՝ դրանով պայքարում ենք գնաճի դեմ։ Սակայն արդյունք չունեն։ Թիրախային են սահմանել տարեկան 4 տոկոսը, բայց մենք լրիվ այլ իրականության մեջ ենք ապրում։ Համեմատեք գները նախորդ տարվա կամ նախորդ ամսվա հետ և կհամոզվեք։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7,7 տոկոսով։
Այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսից թանկ է ուղիղ 9 տոկոսով։

ԿԲ–ն զսպող քաղաքականություն է վարում, բայց գները միևնույն է չեն իջնում, փոխարենն աղքատանում են ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները, տուժում է բիզնեսը, շահում են մի քանի հոգի։

Ուշագրավն այն է, որ էժանացող դոլարի ու եվրոյի պայմաններում առնվազն չեն էժանանում, իսկ շատ հաճախ թանկանում են ներմուծվող ապրանքները։ Դա նշանակում է, որ համապատասխան կառույցները չեն աշխատում կամ աչք են փակում այդ երևույթի վրա։ Մինչդեռ նախկինում նույն այս մարդիկ երբ ընդդիմադիր էին աշխատում, աղի արտասուք էին թափում գնաճի թեմայով ու նույնիսկ հակագնաճային հանրահավաքներ կազմակերպում։

Ուշագրավ մեկ այլ երևույթ էլ կա։ Դոլարն ու եվրոն ամեն օր էժանանում են։ Դրամն արժևորվում է, բայց սա այն դեպքը չէ, երբ պետք է ուրախանալ։

«Ուժեղ» դրամը հարվածում է արտահանողներին։ Իսկ սա լուրջ հարված է տնտեսությանը, քանզի կարող է չվերականգնվող կորստի պատճառ դառնալ։ Դրսում այդքան հեշտ չէ շուկա գրավելը։ Հենց տեղդ կորցրեցիր, արդեն ուրիշները կլցնեն վակումը։

ԿԲ–ն օլիմպիական հանդարտությամբ է հետևում դրամի «ուժեղացմանը», ինչը ողջամիտ կասկած է առաջացնում, որ գործ ունենք պարզ թալանի հետ։

Իշխանություններն էժան դոլար են հավաքում։ Թքած, թե ինչ կլինի մարդկանց խնայողությունների հետ։ Իսկ եթե սրանք ասեն, որ արժե խնայողությունները դրամով պահել, ապա դա կհիշեցնի ոչ վաղ անցյալի պատմությունն ու կդառնա սև հումոր, քանզի մեկ անգամ արդեն նման կոչ հնչել էր, ժողովրդի մեծ մասը հավատացել էր ու «քաշվել» (1 օրվա մեջ դրամը դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվեց մոտ 25 տոկոսով)։

Հիմա շատ ավելի գռեհիկ մեթոդով են ժողովրդի ձեռքից հավաքում տարադրամները։ Եվ այս ամենը թալանի դեմ, իբր, պայքարող իշխանությունների օրոք»։

դիտվել է 334 անգամ
Լրահոս
«Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am