Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո գլխի եմ ընկնում, որ ձայնագրում է. Ջհանգիրյան

«Զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ես արդեն գլխի եմ ընկնում, որ Վարդազարյանն ինձ ձայնագրում է։ Իհարկե հասկացել էի, բա նաեւ ասում եմ։ Ես վերջում եմ վստահ համոզված եղել, որ ինքը ձայնագրել է, բայց ընթացքում արդեն երեւում էր իր հարցերի բնույթից։ Իր ամբողջ նպատակը նա էր, որ ինքը իմանար՝ ես ում անունից եմ հանդես գալիս։ Ինքն ուզում էր, որ ես ինչ-որ մի բարձր պաշտոնյայի անուն տայի, որ ես նրա հանձնարարությունն եմ կատարում, որ նա է երաշխիքներ տալիս։ Ես ասում եմ՝ ես Գագիկ Ջհանգիրյանի անունից եմ խոսում, եւ դու ուղղակի Ռուբեն Վարդազարյանն ես»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին, որ այդ ձայնագրությունում լսվում է, որ ինքը հստակ քաղաքական համակրանք ու հակակրանք է արտահայտում, Ջհանգիրյանն արձագանքեց. «Դուք ասում եք՝ չեոզոք պիտի լինեմ, իհարկե, քաղաքական որեւէ թեքում չպիտի ունենա, բայց դուք ի՞նչ եք կարծում, սովորական քաղաքացին իր ընկերական շրջապատում երբ զրուցում է, հատկապես այն քաղաքացին, որը տուժել է նախորդ քաղաքական ռեժիմից, ինքը պիտի կողմ լինի, որ նախորդ ռեժիմը վերադառնա՞։ Երբ ես անձի անուն եմ տալիս, հո ես չե՞մ ուզում, որ այդ անձը կամ այդ անձի կուսակցությունը չգա, ես այդ արժեքները չեմ ուզում՝ վերադառնան։ Թե չէ այդ մարդկանց հետ, ես շատերի հետ լավ էլ անձնական ավ հարաբերություն ունեմ»։

«Ես իմ ընկերների հետ զրույցի ժամանակ պարտադրված չեմ քաղաքական չեզոքությունը պահպանել։ Դա գործնական հանդիպում չէր։ Հակառակորդ երկրի ներկայացուցիչները չեն, նույն խորհրդակցական մարմնի ինտիմ զրույց է», -ասաց նա։

Անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ արված այն ձայնագրությանը, որի հիման վրա նա կալանավորված է, եւ դիտարկմանը, թե ինքն էլ Ջհանգիրյանի նման կարող էր ասել՝ «կուտ էի տալիս, որ հասկանայի՝ ինչ է կատարվում», Ջհանգիրյանն արձագանքեց. «Ես ձեզ հետ համամիտ եմ։ Երբ այդ ձայնագրությունը եթեր հեռարձակվեց։ ԲԴԽ-ն անմիջապես հայտարարություն տարածեց, որ մենք մասնավոր զրույցի ընթացքում, սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունները չենք մեկնաբանում։ Ես եկել եմ հիմա մեկնաբանելու։ Նախաքննական մարմինը կստուգի, եթե կպարզվի այդ ձայնագրության ստուգման ընթացքում կպարզվի, որ Ջհանգիրյանը որեւէ գործով որեւէ մեկին հանձնարարել է սրան բռնել, նրան ազատել, օրենքի առաջ բոլորս պատասխանատու ենք, թող ինձ բռնեն ու դատեն»։

Ջհանգիրյանի ենթադրմամբ՝ Չալաբյանի հետ կապված այդ ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով կատարված ձայնագրություն է. «Դա ապացույց է, իսկ սա քեֆի սեղանի շուրջ կատարված գաղտնալսում է»։

Ջհանգիրյանը շեշտեց նաեւ, որ գլխավոր դատախազը պետք է ձայնագրության նյութերը ոչ թե Քննչական կոմիտե ուղարկեր, այլ՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

դիտվել է 718 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am