Ուժեղ քամի Երեւանում. վնասվել են շինությունների տանիքներ եւ ծառեր
Երեւանում ուժեղ քամու հետեւանքով այսօր՝ հունիսի 23-ին, վնասվել են շինությունների տանիքներ եւ ծառեր։ Այս մասին տեղեկացանք ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետեւանքով Երեւանի Աջափնյակ, Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ եւ ծառեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ