Ինչո՞ւ է Արևմուտքը բացում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման թեման․ Մոսկվան տրամադրված է գործել առանձին

Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի 44-օրյա ողբերգական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե «մահացած» է թե՛ հակամարտող կողմերի, թե՛ միջնորդների համար, ուկրաինական աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին այս չգործող ձևաչափը դարձել է Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք առճակատման գործիք:

Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ռուսական կողմից տեղեկատվություն տարածվեց, թե Արևմուտքը տապալել է այդ ձևաչափում միասնական աշխատանքը շարունակելու հնարավորությունը: Այս տարվա մարտ ամսին նաև հայկական կողմը դիմեց համանախագահներին՝ ջանքերը վերսկսելու առաջարկով, սակայն պաշտոնական որևէ պատասխան չեղավ, փոխարենը՝ միայն համանախագահները միմյանցից առանձին այցեր կատարեցին Երևան: Սրան զուգահեռ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ հաստատվեցին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

Սակայն օրերս Երևանում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: «Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- նշել է նա:

Ամերիկացի դիվանագետը նաև հստակեցրել էր, որ պատրաստ են այդ ձևաչափում նաև համագործակցել Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, ուստի Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։ Ավելին, Դոնֆրիդը նաև ասել է, որ Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, սակայն Միացյալ Նահանգներն աջակցում է և մասնակցում այդ գործընթացին և կշարունակի մասնակցել։ Այս հարցով, ըստ նրա, քննարկումներ եղել են նաև Ադրբեջան կատարած նրա այցի ընթացքում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը։

Դոնֆրիդի դիտարկումներին արձագանքել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ:

«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին, մեծ հաշվով, անդառնալի վնաս է հասցվել»,- հայտարարել է Զախարովան:

Ըստ Զախարովայի՝ եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը։ Զախարովան ձևաչափից հրաժարվելը որակել է «անպատասխանատու քայլ», ապա հավելել, որ ռուսական կողմը շահագրգիռ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, և, որ Մոսկվան կանի հնարավորը՝ կյանքի կոչելու 3 երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ տարբեր շրջաններում միջնորդների տարբեր հայտարարություններ արտացոլում են աշխարհաքաղաքական լարվածությունը, դասավորությունը, ուժային հավասարակշռությունը:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացիորեն չի գործում այսօր, իսկ ապագայում դրա որևէ գործունեություն խիստ կասկածի տակ է, քանի որ կողմերից մեկը, ի դեպ, հաղթող կողմը, հաստատակամորեն և միջազգային հարթակներում մերժում է միջնորդներին:

Վերլուծաբանի խոսքով, դրա համար նաև մի շարք պատճառներ կան, որոնցից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը «խաղում» է աշխարհում ստեղծված իրավիճակում՝ փորձելով Ռուսաստանից, Արևմուտքից, այս դեպքում՝ ԵՄ-ից հնարավորինս շատ օգուտներ ստանալ:

«Պատերազմից անմիջապես հետո ձեռնտու էր մերժել ԵԱՀԿ ՄԽ-ն և ամրապնդել Ռուսաստանի միջնորդությունը, իսկ խաղաղապահների ներգրավումից հետո՝ Արևմուտքը, ինչպես Ադրբեջանը, դեմ է ռուսական կոնտինգենտին ԼՂ-ում: Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը դեմ է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին և փորձելու է Խաղաղության համաձայնագիրը կնքել թեկուզ եռակողմ կամ երկկողմ ձևաչափում, սակայն ոչ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, իսկ Արևմուտքը, ինչպես երևում է, վերջնական չի փակել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության համար հնարավորությունը: Իսկ Ռուսաստանը տրամադրված է գործել, ինչպես միշտ է գործել, և՛ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, և՛ իր ընդգծված ազդեցությամբ կողմերի նկատմամբ: Դժվար է ասել՝ երբ ու ինչ դեմարշ է եղել ռուսական կողմի հանդեպ Արևմուտքի կողմից ԵԱՀԿ ՄԽ հարցի շրջանակում, դիվանագիտական ինչ պրոցեսներ են ընթացել, սակայն ակնհայտ է, որ Արևմուտքը մոտեցում է փոխել՝ մեղմել այն Ռուսաստանի ու ԵԱՀԿ ՄԽ հարցում: Չի բացառվում, որ պատճառն ուկրաինական պատերազմի ընթացքն է: Բայց ներկայումս Ռուսաստանը տրամադրված է շարունակել իր ջանքերը եռակողմ 3 փաստաթղթերի տրամաբանության շրջանակում: Ինչպես տեսանք, ապաշրջափակման բանակցությունները շարունակվում են, օրերս հերթական հանդիպումը տեղի ունեցավ, և Ուկրաինային զուգահեռ՝ Ռուսաստանը շարունակում է աշխատել: Թե ինչն է մտահոգում Արևմուտքին, ինչու են դիրքորոշումներ փոխվում՝ հստակ ասելը բարդ է»,- նկատեց վերլուծաբանը:

Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ խոսակցությունը ներկայումս կարծես արհեստական օրակարգ է Մոսկվայի ու Վաշինգտոնի կամ Բրյուսելի համար, որոնք սա շրջանառում են միմյանց ինչ-որ բաներ հասկացնելու կամ միջազգային ասպարեզում միմյանց հեղինակությանը հարվածելու համար:

«Թե այս փուլում ինչո՞վ կարող է զբաղվել Մինսկի խումբը, կարծում եմ՝ ո՛չ Մոսկվայում են պատկերացնում, ո՛չ էլ Արևմուտքում: Հիմա դեռ գործընթացն Արևմուտքը քաշում է իր կողմ, իսկ Մոսկվան՝ իր, այս ընթացքում, իհարկե, ողջ գործընթացը տուժում է, քանի որ էական արդյունքներ չկան: Իսկ ԵԱՀԿ ՄԽ գործունեության հեռանկարներ գրեթե չկան, սա պարզապես աշխարհաքաղաքական դիվանագիտական լարված խոսակցություն է, ոչ ավելին այս փուլում: Բայց կարծում եմ՝ միջնորդները պետք է առանց այն էլ լարված տարածաշրջանային մթնոլորտը ավելորդ չլարեն»,- նկատեց նա:

դիտվել է 707 անգամ
Լրահոս
Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am