G7-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարները կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի դեմ
«Մեծ յոթնյակի» եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները հաջորդ շաբաթ կփորձեն ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը կմեկնի Վաշինգտոնից, որպեսզի Գերմանիայի հարավում հանդիպի G7-ի երկրների ղեկավարների հետ, այնուհետեւ կմեկնի Մադրիդ՝ մասնակցելու գագաթաժողովին, որտեղ ՆԱՏՕ-ն կհամաձայնեցնի նոր պարտավորությունները զինված ուժերի տեղակայման հետ կապված, իսկ Վաշինգտոնը կհայտարարի եվրոպական անվտանգության ամրապնդման քայլերի մասին։
Պաշտոնական անձանց խոսքերով՝ Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Նոր Զելանդիայի ղեկավարներին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի աշխատանքներին ներառելն ուղղված էր այն բանին, որպեսզի ցույց տրվի, որ պատերազմն Ուկրաինայում Չինաստանից չի շեղել արեւմտյան երկրների ուշադրությունը։