«Հայկական ալիքը» գրում է. «Հունիսի 22-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանական հերթական նիստի ժամանակ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ուշագրավ է, որ այս անգամ այդ թեմայով մտքերը չեն սահմանափակվել ավանդական շեշտադրումներով։ Ադրբեջանական կողմն այս անգամ ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ ինքն է պատրաստվում Սյունիքում կառուցել այդ օկուպացիոն ճանապարհը՝ չթաքցնելով, որ դրա նպատակը Հայաստանի դեմ պատերազմ վարելն է։
«Մենք այժմ պետք է պատրաստ լինենք ոչ միայն սահմանների բացմանը, այլև Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության համար «Արևմտյան Զանգեզուրում» (ՀՀ Սյունիքի մարզում – խմբ․) 42 կմ-անոց ճանապարհի կառուցմանը»։ Սրանից հետո պատգամավորն ավելի է պարզեցրել միտքը՝ ակնհայտ դարձնելով, որ ասվածը ոչ թե լեզվի սայթաքում է, այլ Ադրբեջանի կողմից հերթական անպատասխան ագրեսիան ՀՀ դեմ։ Այսպես՝ նա նշել է, որ եթե որևէ օտարերկրյա կազմակերպություն գա՝ Սյունիքում աշխատելու, այդ ժամանակ իրենց ազգային կազմակերպություններն էլ պետք է գան Սյունիք և կարճ ժամկետում վերականգնեն այսպես կոչված «պատմական ճանապարհը»։ Զ․ Օրուջը բառացի նշել է, որ սա Հայաստանի վրա ճնշում բանեցնելու միջոց է, և բխում է ոչ թե խաղաղասիրական օրակարգից, այլ այդ «շինարարական միջոցառումները 44-օրյա պատերազմի շարունակությունն են»։
Հավելենք, որ միջանցքային տրամաբանությունը կարմիր գիծ սահմանած ՀՀ դե-ֆակտո իշխանությունները մեկ օր անց որևէ պատասխան չեն տվել ՀՀ սուվերեն տարածքում օկուպացիոն շինարարության պատրաստակամության վերաբերյալ թշնամական պետության հայտարարությանը»
Հունիսի 29-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների հարազատները
Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազգային օրակարգ կուսակցությունից Հայկ Փայտյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Զոհրաբյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։
Հունիսի 29-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Ռաֆայել Վարդանյանը և Նարինե Մեհրաբյանը:
ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. «Դիմադրություն» շարժման գործողությունները. ներքաղաքական զարգացումներ. Լարսում տեղի ունեցող ճանապարհային խնդիրը:
Հունիսի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 28-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում