Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակներում խոսում էր զինծառայողների կենցաղային հարցերը բարելավելու ու բանակում իրականացվող փոփոխությունների մասին: Լրատվամիջոցների համար Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցնում էր, թե զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվել է ավելի քան 40 զորամասի պարենավորում:

«Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր եւ սեւ պղպեղ: Շարունակվում են համազգեստի եւ ճտքավոր կոշիկների որակի բարելավման եւ հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլեւ նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել»,-հպարտորեն ասում էր նա:

44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Փաշինյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն իրականության հետ, քանզի մարտադաշտում կռվող զինվորականների ոչ միայն սնունդը, այլեւ տարատեսակ այլ իրերը՝ ընդհուպ վիրակապերն ու չոր սնունդը, նրանց ծնողներն էին ապահովում: Ավելին՝ ռազմարվեստի մասնագետները վստահեցնում էին, որ ռիսկային է բանակի սննդամատակարարումը մասնավոր ընկերությունների հանձնել ու հրաժարվել, օրինակ, դաշտային խոհանոցից: Եվ, իսկապես, պատերազմի օրերին տեսանք, որ զինվորականները, բացի չոր սննդից, ուրիշ ոչնչով չէին սնվում, որովհետեւ մասնավորին հանձնված ճաշարանները ռազմաճակատ սնունդ հասցնել չէին կարողանում:

Իրականությանը չէր համապատասխանում նաեւ Փաշինյանի այն համոզմունքը, թե զինվորականների ծնողների հոգսը թեթեւացել է, քանի որ նրանք իրենց զինվոր երեխաների ծառության վրա գումար չեն ծախսում. զինվորների ծնողներն են մինչեւ օրս հոգում զավակների ներքնաշորերի, քաղցրեղենի, ծխախոտի, երբեմն նաեւ համազգեստի, կոշիկների հարցը: Դրա ապացույցը ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորի ծնողների հավաստիացումներն են ու ամեն ամիս զինվորին ուղարկվող գումարը, հետեւաբար Փաշինյանի պնդումը, թե զինվորների կենցաղային հարցերը բանակն է կարգավորում, հերթական սուտն է եղել:

դիտվել է 710 անգամ
Լրահոս
Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am