Վաշինգտոնից «ապտակեցին» Ալիևին. Պուտինը պետք է որոշում կայացնի սենսացիոն նորությունից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդամենը մի քանի օր առաջ «խրոխտ» ձայնով հայտարարեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը անհրաժեշտ չէ և ներկա պահին հրատապ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ու որպեսզի հիմնավորի ասածը, անգամ ասաց. «Մենք արդեն մեսիջ ենք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործի»։

Երեկ, սակայն, շատ կարևոր հայտարարություն է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի պաշտոնյայի կողմից: «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի մեկ հայտարարություն, կարելի է ասել՝ սառը ցնցուղի էֆեկտ կլինի Ալիևի համար:

Հիշեցնենք, որ Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Սա սենսացիոն հայտարարություն է, որովհետև մինչև վերջերս Մոսկվայից անընդմեջ հայտարարում էին, թե արևմուտքը արգելափակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու այս վերջին ձևաչափում էլ Մոսկվայի հետ համագործակցության «թելերը» կտրվել են:

Ու հանկարծ, ամերիկացի պաշտոնյան Երևանում ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման:

Սա ավելին, քան «ապտակ» է Ալիևի համար, որը վերջին շաբաթներին հատկապես սկսել էր մեծ ինտենսիվությամբ «թաղել» ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը՝ ազդարարելով նրա վախճանի մասին, անգամ մի քանի անգամ հեգնեց, թե պետք է համանախագահությանը թոշակի ուղարկել...

Մյուս կողմից, Քերըն Դոնֆրիդի սենսացիոն նորությունը ուշագրավ է այնքանով, թե ինչպես դրան կարձագանքի Մոսկվան:

Որոշումը պետք է կայացնի Պուտինի՝ ինչպե՞ս արձագանքել: Եթե ՝ դրական է, նշանակում է ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գոնե մի ձևաչափում կարող են համագործակցություն վերականգնել, ինչը շատ կարևոր է, նախևառաջ Արցախի կարգավիճակի վերաբերյալ միասնական տեսակետ ձևավորելու առումով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5613 անգամ
Լրահոս
Միակ հույսը դոլարի կուրսն է․ Տիգրան Խաչատրյանը տարօրինակ բաներ է խոսել Նրանք հիրավի դարձան ողջ Հայաստանի պատմության մեջ որպես իրական նվիրյալ հերոսներ Պուտինը մեղադրել է Արևմուտքին ԲԴԽ-ում կարծում են, որ խայտառակ ձայնագրությունը մոնտաժված է և դրա հիման վրա անհնար է սկսել կարգապահական վարույթի հարուցում Թե որն է լինելու Սեդայի բանուգործի անունը ՍԴ-ում, ըստ էության, պարզից էլ պարզ է. սա գալու է՝ բացառելու ցանկացած հակաիշխանական ընդվզում Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Ագնեսա Խամոյան Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Ֆեյսբուքը հիշեցրեց, թե նույնիսկ չգիտակցելով, որքան երջանիկ էի երեք տարի առաջ այս օրը Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում երաշխավորում է Արցախի նախագահը. Արթուր Ղազինյան Լոռիում Mercedes ML-ը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում Վաղը Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է․ հյուրերը բազմաբևեռ են ԱՄՆ-ը Թուրքիային հնարավոր է F-16 կործանիչներ վաճառի Նիկոլենց ապաշնորհության թեզը պարզապես ջախջախվում է, երբ տեսնում ես իշխանությունը պահելու՝ իրենց գործողությունները․ Քրիստինե Վարդանյան Նիկոլի իրական կարգախոսը՝ «Ապագա չկա՛» Քիչ առաջ հայ բարերարներից մեկը խոշոր գումար նվիրաբերեց Զինվորի տանը. Արմեն Մուրադյան Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը․ Շարմազանով Թուրքիան Շվեդիայից ստացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության շուրջ 73 անդամների արտահանձնման երաշխիքներ. Էրդողան Թշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիեւին. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո» Եթե G7-ի առաջնորդները մերկանային գագաթնաժողովում, տեսարանը զզվելի կլիներ. Պուտին Կես միլիոն ֆունտ ստերլինգ՝ Հայաստանին և Ադրբեջանին Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման 63-ամյա տղամարդը՝ դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց` ասելով, որ պետք է բժշկին սպանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արայիկ Հարությունյանը․ Ղազինյան ՆԱՏՕ-ն որոշել է էապես ավելացնել ներդրումները Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների հարազատները Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազգային օրակարգ կուսակցությունից Հայկ Փայտյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը Հունիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Զոհրաբյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը Հունիսի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում Հունիսի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։ Հունիսի 29-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում Հունիսի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Ռաֆայել Վարդանյանը և Նարինե Մեհրաբյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. «Դիմադրություն» շարժման գործողությունները. ներքաղաքական զարգացումներ. Լարսում տեղի ունեցող ճանապարհային խնդիրը: Հունիսի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում Հունիսի 28-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub