Ինչո՞ւ է Մոսկվան դրական ռևերանս անում Ադրբեջանի հասցեին՝ ի վնաս Հայաստանի

Կիրակի՝ հունիսի 19-ին, ռուսական գլխավոր հեռուստաընկերություններից մեկը, իր վերլուծական ծրագրի շրջանակներում ներկայացրեց «դաշնակցային» Ադրբեջանի մասին մի այնպիսի սյուժե, որտեղ պարզվում է, որ խեղճ ադրբեջանցիները վերջապես սկսում են «վերականգնել» Ղարաբաղը: Ավելին, ռուսաստանցի լրագրողը ռեպորտաժ էր ցուցադրում Շուշիից՝ ցույց տալով ինչպես է վերջապես «վերականգնվում» ադրբեջանցիների խաղաղ կյանքը:

Այս ռեպորտաժն իրականում ոչ այնքան Ադրբեջանի մասին էր, որքան նրա, որ Մոսկվայում դրականորեն են դիտարկում Ադրբեջանի գործողությունները ԼՂՀ-ի՝ ադրբեջանցիների վերահսկողության անցած տարածքներում:

Թեև պաշտոնական Բաքուն «չեզոք» դիրք ունի ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ, Ադրբեջանը պարբերաբար պաշտոնապես «հումանիտար» օգնություններ է տալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանությանը: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն էլ թաքցնում իրենց ուկրաինամետ դիրքորոշումն այս հակամարտության հարցում: Ավելին, այդ դիրքորոշումը այնպիսի գռեհիկ ձև է ստացել, որ ստիպված Մոսկվան արգելափակեց «դաշնակցային» Ադրբեջանի գլխավոր ԶԼՄ-ների սփռումն իր տարածքում: Ավելին, վերջերս Ադրբեջանն արգելեց իր տարածքում ռուսական հայտնի լրատվամիջոցներից մեկի սփռումը: Ասել, որ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատվել են անկեղծ «դաշնակցային» հարաբերություններ, մեղմ ասած չի կարելի: Ի դեպ, Հայաստանում այդպիսի պատկեր չկա: Մեր լրատվամիջոցներն իրոք չեզոք դիրքորոշումով են հանդես գալիս:

Այդ դեպքում, հարց է առաջանում, ինչո՞ւ են ռուսներն այս ամենից հետո հանդես գալիս նման դիրքորոշումով:

Կարծում ենք, որ դրա պատճառները մի քանիսն են:

Նախ Մոսկվան, Ադրբեջանի պահվածքը գնահատելով, հաշվի է առնում նաև Թուրքիայի գործոնը: Իսկ այսօր թուրքերն ու ադրբեջանցիները որոշել են ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շուրջ ձևավորել այսպես ասած փոխլրացվող դիրքորոշում: Այսպես Անկարան ակտիվորեն վաճառում է իր զենքը Ուկրաինային և միաժամանակ չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը: Անկարան խոչընդոտում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ի կազմում, որպեսզի դրանով լուծի միանգամից մի քանի խնդիր: Նախ, դրանով նա փորձում է Սիրիայի քրդերի շարժումը դարձնել ոչ լեգիտիմ Արևմուտքում: Միաժամանակ դրանով Անկարան մեսիջ է ուղարկում Մոսկվային, թե տեսեք ինչ գործընկեր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Դրանով Անկարան նվաճում է Ադրբեջանի համար ավելի դրական պայմաններ, մասնավորապես ԼՂՀ-ի հարցում, միջանցքների հարցում, և որ ամենակարևորն է՝ մեծացնում է Բաքվի քաղաքական մանևրի հնարավորությունները հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հարցում: Մասնավորապես իր դիրքորոշմամբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հարցում Բաքուն ստանում է լրացուցիչ իմիջային ակցիաներ Արևմուտքում, ի տարբերություն Հայաստանի, ով այդպիսի հնարավորություն չունի:

Իսկ դրանից հետո Արևմուտքն առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այնպիսի օրակարգ, որն ավելի շատ հաշվի է առնում Բաքվի, այլ ոչ թե Երևանի շահերը: Իսկ եթե դրան ավելացնենք այս հարցում ռուս-արևմտյան հակամարտությունը, ապա Բաքուն ստանում է լրացուցիչ բոնուս քաղաքական առևտրի մեջ մտնել Մոսկվայի հետ: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերով մեր երկիրը դարձել է քաղաքական առումով ֆուտբոլի գնդակ, որի շահերը ոչ այնքան հաշվի են առնվում, այլ Մոսկվան և Արևմուտքը իրազեկում են մեզ իրենց առևտրային բանակցությունները Բաքվի հետ:

Եթե այս իրավիճակը չփոփոխվի, ապա Հայաստանի պետականության գահավիժումը կարող է անդառնալի բնույթ կրել, որից հետո այլևս ոչինչ հնարավոր չի լինի փոփոխել:

Իսկ վերջնարդյունքում հայ ժողովուրդը կարող է հայտնվել այն իրավիճակում, ինչ եղավ 100 տարի առաջ՝ դրանից բխող արդյունքով:

Բայց այս ամենի մեղավորը Ադրբեջանը չէ, ոչ էլ Մոսկվան կամ Արևմուտքը: Եթե ժողովուրդը արդեն տևական ժամանակի ընթացքում չի կարողանում փոխել իր այս նվաստացուցիչ իրավիճակը, ապա այդ ժողովրդին քաղաքականապես «դուրս են գրում» բոլոր խոշոր խաղացողները, և դա բնության օրենքների տեսակետից արդար մոտեցում է, քանզի ոչ ոք չի ուզենա իրական դաշնակցային հարաբերություններ հաստատել իրեն չհարգող ժողովրդի հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am